Մայքլ Արլեն

Արձակագիր, դրամատուրգ

Յոն Շահիկյան

Բեմադրիչ

Միհրան Մխիթարյան

Ճարտարապետ

Լևոն Բաբայան

Ճարտարապետ

Ներսես Տեր-Ներսեսյան

Հայագետ, եկեղեցական գործիչ

Վահրամ Խաչիկյան

Գեղանկարիչ

Զավեն Ավետիսյան

Գրականագետ

Ալեքսանդր Մարության

Կինոռեժիսոր, դրամատուրգ

Արթուր Անդրանիկյան

Բանաստեղծ, գրականագետ

Լիլիթ Թումանյան

Հաղորդավար, լրագրող

Էդուարդ Հակոբյան

Բեմադրող նկարիչ

 

 

 

 

ԼԻԴՈՒՇԻԿ

Երգչուհի

Լիդա Առաքելյան

Ծնվել է 1999թ. հուլիսի 11-ին, Երևանում: Սովորել է Երևանի Պ.Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում և Ա.Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի և շվիի բաժիններում: Հաճախել է նաև պարի ստուդիա և վոկալի անհատական դասերի: 2002-10թթ հաճախել է Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ: 2002թ-ից մասնակցել է մի շարք երգի ու պարի փառատոների, համերգների, նկարահանվել տարբեր հեռուստահաղորդումներում: Համերգային շրջագայություններով եղել է Սիրիայում (2003թ.), Բուլղարիայում (2006թ.), Կիպրոսում (2007թ.), Վրաստանում (2008թ.) և այլուր: 2003թ. ձայնագրել է առաջին անհատական երգը, 2008թ. նկարահանվել առաջին տեսահոլովակը` «Փոքրիկ աշխարհ» երգի հիման վրա: 2010թ. թողարկել է առաջին տեսասկավառակը, 2012թ.` ձայնասկավառակը: 2011թ. Հայաստանը ներկայացրել է «Մանկական նոր ալիք» երգի միջազգային մրցույթում և արժանացել իտալական «Rai Uno» հեռուստաալիքի հատուկ մրցանակին, որի շնորհիվ հնարավորություն է ստացել 2012թ. Հռոմում մասնակցելու «Ti lascio una canzone» հեռուստաշոուին` որպես հատուկ հյուր: Հնարավորություն է ստացել նաև մասնակցելու ամենամյա ամանորյա համերգներին, ինչպես նաև` հաջորդ տարիների մրցույթին որպես հյուր` կատարելով զուգերգ ռուս երգիչ Դոմինիկ Ջոկերի հետ: 2012թ. դուետով հանդես է եկել երգչուհի Նունե Եսայանի հետ և ներկայացրել «Մամա» երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ: 2013թ. նկարահանել է թվով 5-րդ տեսահոլովակը` «Թիկ-Թակ» երգի հիման վրա, և առաջին մենահամերգով հանդես եկել Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Նույն թվականին համերգներով հանդես է եկել նաև Լոս Անջելեսում, Երևանում և «Мамины глаза» երգը կատարել «Մանկական Նոր Ալիք» մրցույթի գալա համերգին` Չեխիայի մասնակից Դիանա Քալաշովայի հետ, ում հետ հանդես է եկել նաև դուետով և նկարահանել «Քո նման» տեսահոլովակը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար