ԱՅԴԻՆ ԴԱՎՈՒԴԻ

Կոմպոզիտոր, երգիչ

Ծնվել է 1989թ. մայիսի 17-ին, Թեհրանում: Վաղ հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ, սովորել տեղի երաժշտական դպրոցում: Ավարտել է Թեհրանի երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի հիմունքներ բաժինը, ապա` պետական դպրոցի և քոլեջի ջութակի ու դասական վոկալի բաժինները: Սովորել է նաև Յամահայի և Թեհրանի պետական հեռուստաընկերության դպրոցներում` որպես հնչյունային ռեժիսոր, ձևավորող և երաժշտական պրոդյուսեր: 2005թ. տեղափոխվել է Երևան, որտեղ 2006-11թթ սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական կոմպոզիցիայի բաժնում` Արթուր Ավանեսովի դասարանում: 2009թ. ծանոթացել է «Նաիրի» ռոք խմբի հետ, որի հետ համագործակցել է մինչ 2012թ.` որպես ռոք երգիչ: 2011թ. հիմնադրել է սեփական ռոք խումբը` «ArtA»-ն: 2012թ. մասնակցել է «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծին և հասել կիսաեզրափակիչ: 2013թ. մասնակցել է «ԱրմՌոքՖեստ» երևանյան ռոք փառատոնին, որտեղ հանդես է եկել նաև որպես ժյուրիի անդամ: Մասնակցել է մի շարք համերգների և փառատոների: Հեղինակել է մի շարք դաշնամուրային պիեսներ, սոնատներ դաշնամուրի, ֆլեյտայի համար, մեկ ջութակի կոնցերտ, մի շարք երգչախմբային գործեր, երգեր դասական վոկալի համար, կինոերաժշտություն, մեկ դասական սիմֆոնիկ ռոք օպերա: Հեղինակել է նաև «ArtA» ռոք խմբի բոլոր ստեղծագործությունները: Որպես հնչյունային ռեժիսոր, ձևավորող և երաժշտական պրոդյուսեր աշխատել և համագործակցել է մի շարք երգիչների և երաժիշտների հետ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար