Զարուհի Գալեմքյարյան

Բանաստեղծ, արձակագիր

Եղիա Չուբար

Կինոսցենարիստ, լրագրող

Կառլոս Մարկոսյան

Օպերային երգիչ

Ալեքսանդրա Երեմյան

Ճարտարապետության պատմաբան

Գեորգի Մինասյան

Դուդուկահար

Պերճ Զեյթունցյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Ստեփան Զաքարյան

Դրամատուրգ, արձակագիր

Դարոն Մալաքյան

Կիթառահար

Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավար, դերասանուհի

Անի Դաշյան

Հաղորդավար, լրագրող

Վարդգես Հովեյան

Կիթառահար, երգիչ

Գեորգի Մինասյան

Դուդուկահար

Արտեմի Չոլոքյան

Հոբոյահար

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

22 ապրիլ, 1907 - 7 հունիս, 1987

Ծնվել է Արցախի Շուշիքենդ (այժմ` Ասկերանի շրջանի Շոշ) գյուղում։ Ավարտել է Բաքվի միջնակարգ դպրոցը, 1929թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Երևանում ծանոթացել է Հայաստանի անվանի գրողների, գիտնականների հետ, որոնցից շատերը դասավանդել են նրան։ Առաջին տպագրված բանաստեղծությունը գրել է 16 տարեկան հասակում։ Առաջին հրատարակած բանաստեղծությունների ժողովածուն` «Լիրիկական հույզեր», լույս է տեսել 1934թ.։ Ավելի քան 50-ամյա ստեղծագործական կյանքի ընթացքում Բաքվում, Երևանում, Մոսկվայում տպագրվել են թվով շուրջ 40 բանաստեղծությունների ժողովածու։ Հրատարակել է նաև «Մոր սիրտը» (1944թ.), «Լիություն» (1949թ.), «Կասպիականի առավոտը» (1954թ.), «Կրակներ» (1958թ.) և այլ ժողովածուներ: Նրա բանաստեղծությունների թեման եղել է խաղաղ աշխատանքն ու ժողովուրդների բարեկամությունը։ Հետագա շրջանի ստեղծագործություններն ամփոփված են «Սինգարա» (1965թ.), «Թող այսպես լինի» (1965թ.), «Մայրամուտի կրակներ» (1973թ.) գրքերում։ Աշխատել է Ադրբեջանի Նախարարների Խորհրդի ռադիոկոմիտեում, ղեկավարել է տեղական ռադիոթողարկումների բաժինը, եղել է հայերեն լեզվով թողարկումների խմբագիրը, 1943թ-ից` Ադրբեջանի գրողների միության հայկական բաժնի քարտուղարը, 1956-81թթ` «Գրական Ադրբեջան» հայալեզու գրական հանդեսի գլխավոր խմբագիրը։ Ղեկավարել, խմբագրել և վարել է հայերեն լեզվով Ադրբեջանի հեռուստատեսությամբ երբեմնի հեռարձակվող հաղորդումները։ Զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ։ Հայերեն է թարգմանել մի շարք անվանի ադրբեջանական, ռուսական և այլազգի բանաստեղծների սետղծագործությունները։ 1959-85թթ եղել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Սովետի պատգամավոր, որից երեք անգամ նաև հանրապետության Գերագույն սովետի նախագահության անդամ։ Սովետական գրականության զարգացմանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի (1967թ.), «Պատվո նշան» և Հոկտեմբերյան հեղափոխության, Ժողովուրդների բարեկամություն շքանշաններով, ԽՍՀՄ բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով։ 1970թ. արժանացել է Ադրբեջանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: 1984թ. եղել է երկրորդ հայը, ում շնորհվել է Ադրբեջանի ժողովրդական գրող կոչում (Ալեքսանդր Շիրվանզադեից հետո)։ Մահացել է Բաքվում, թաղվել է տեղի Պատվավոր հողարկավորումների պանթեոնում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար