Ղևոնդ Հովնանյան

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Զարմայր Մսերյան

Հրապարակախոս, լրագրող

Էդուարդ Դայան

Ջութակահար

Նունե Աղբալյան

Գեղանկարչուհի

Պետո Պողոսյան

Գեղանկարիչ

Էվա Ոսկանյան

Դաշնակահար, երգչուհի

 

 

 

 

ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1930թ. սեպտեմբերի 28-ին, Թիֆլիսում: 1953թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Կոմունիստ» թերթում: 1958թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1970թ-ից գրականության տեսության բաժնի վարիչն է: 1967թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1979-88թթ եղել է ՀԳՄ վարչության քարտուղարը: Նրա գրականագիտական հոդվածները տպագրվել են Հայաստանի և Ռուսաստանի գրական մամուլում: 1970թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան, 1996թ.՝ ակադեմիկոսի կոչում: 1985թ. «Գեղարվեստական ոճի պրոբլեմները», «Գեղարվեստական ոճ և պատկերների կառուցվածքը» և «Գրական-գեղարվեստական կառուցվածքի վերլուծությունը» աշխատությունների համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1987թ.` «Պատվո շքանշանի» (Մոսկվա), ապա` ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգրի: 2000-04թթ եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ: Հրատարակվել են նրա «Եղիշե Չարենց» (1959թ.), «Եղիշե Չարենցի պոեզիան» (1961թ.), «Գեղարվեստական ոճի պրոբլեմները» (ռուսերեն, 1966թ.), «Գեղարվեստական ոճի և պատկերի կառուցվածքը» (ռուսերեն, 1974թ.), «Գրականությունը և տեսությունը» (ռուսերեն, 1976թ.), «Քննադատությունը և գրական պրոցեսը» (1979թ.), «Գրական երկի կառուցվածքի վերլուծությունը» (ռուսերեն, 1984թ.), «Ոճային որոնումները և գրական զարգացումը» (ռուսերեն, 1987թ.), «Գրական երկի ամբողջականությունը» (ռուսերեն, 2004թ.) աշխատությունները: 2003թ-ից դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռուսաց լեզվի ու գրականության և մշակույթի ամբիոնում: ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գիտական խորհրդի, Հայաստանի թատերական գործիչների և կինեմատոգրաֆիստների միությունների անդամ է: Պարգևատրվել է ՌԴ Ա.Պուշկինի անվան մեդալով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար