Գևորգ Գրիգորյան

Գեղանկարիչ

Սամսոն Գասպարյան

Երաժշտագետ

Մոկո Հակոբյան

Կինոռեժիսոր

Արփենիկ Ղափանցյան

Գեղանկարչուհի

Վիլյամ Պետրոսյան

Քանդակագործ

Վիգեն Բաբայան

Բանաստեղծ, հրապարակախոս

Գարիկ Ղազարյան

Հաղորդավար, դերասան, դրամատուրգ

Արման Գևորգյան

Կինոռեժիսոր

Լայանա

Երգչուհի

Վարդան Հարությունյան

Դաշնակահար, կոմպոզիտոր

 

 

 

 

ԱՇՈՏ ԳՐԱՇԻ

Բանաստեղծ

9 մայիս, 1910 - 28 փետրվար, 1973

Աշոտ Գրիգորյան

Ծնվել է Բաքվում։ 1931թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը։ 1933-46թթ եղել է Բաքվի Վ.Լենինի անվան գրադարանի հայկական բաժնի վարիչը, Ադրբեջանի խորհրդային գրողների միության հայկական բաժանմունքի քարտուղարը, «Կոմունիստ» հայերեն թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը։ 1946թ. տեղափոխվել է Երևան։ 1935թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1934թ. լույս է ընծայել բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մուտք»-ը: Հետագայում հրատարակել է «Ժողովրդի հետ» (1938թ.), «Քնարական» (1939թ.) ժողովածուները։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիների բանաստեղծություններն ամփոփված են «Ռազմի քնար» (1942թ.), «Կռունկ» (1944թ.), «Իմ գարունը» (1946թ.) գրքերում։ Ժողովուրդների բարեկամությանը և նոր մարդու բարոյական կերպարի մարմնավորմանն են նվիրված «Եղբայրության աստղի տակ» (1949թ.), «Երգը թռչում է աշխարհով» (1952թ.), «Ծիածանի յոթ երգը» (1961թ.) և այլ ժողովածուներ։ 1965թ. հրատարակվել է նրա երկերի երկհատորյակը, 1968թ.՝ «Ու՛ր ես, սիրո մոլորակ», 1972թ.՝ «Արևի քույրը» գրքերը։ Մշակել է ժողովրդական խաղեր, արևելյան զրույցներ, նրա տեքստերով գրվել են երգեր։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների մի շարք լեզուներով։ Պարգևատրվել է Աշխատանքի կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար