Գևորգ Ախվերդյան

Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե

Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան

Դրամատուրգ, թատերական գործիչ

Արաքսի Օհանյան

Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան

Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան

Պատմաբան

Գայանե Մամաջանյան

Գեղանկարչուհի

Գևորգ Սարգսյան

Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան

Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան

Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ՀՐԱՆՏ ԳՅՈՒԼԱՍԱՐՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

1 օգոստոս, 1937 - 26 օգոստոս, 2022

Ծնվել է Հայաստանի Կուրիս գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, հեռուստառադիոպետկոմում: Նրա արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական մամուլում, թարգմանվել են ռուսերեն: 1982թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Լույս են տեսել նրա «Լեռների երգը» (1969թ.), «Քեզ համար, սիրելիս» (1973թ.), «Երազների պարս» (1975թ.), «Ապրող ղողանջներ» (1977թ.), «Կապույտ, կապույտ առավոտ» (1978թ.), «Ակնթարթ» (1979թ.), «Կանչ» (1982թ.), «Կրկին դեպի կյանք» (1985թ.), «Ձայն խորին» (1987թ.), «Սիրո պսակ» (1989թ.), «Երեք արծիվ» (1992թ.), «Ճանապարհ կրակի միջով» (1995թ.), «Վերապրումներ» (2004թ.), «Նորից ձեզ հետ» (2012թ.), «Ողջույն, մնաս բարով» (2012թ.) գրքերը: Եղել է ՀԳՄ «Նոր-Դար» ընկերության հրատարակչության տնօրենը: 2012թ. «Ողջույն, մնաս բարով» գրքի համար արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակին: Մահացել է Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքում: