Նաղաշ Հովնաթան

Նկարիչ, բանաստեղծ

Գևորգ Աբովյան

Երաժշտագետ, թատերական գործիչ

Սեդրակ Տեր-Սարգսենց

Գրող, հրապարակախոս, պետական գործիչ

Սազայի

Աշուղ

Ակիմ Թամիրով

Դերասան

Նինա Օկսենտյան

Երգեհոնահար

Էլլադա Չախոյան

Օպերային երգչուհի

Իդա Քավաֆյան

Ջութակահար, ալտահար

Աշոտ Համբարձումյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վահագն Մարգարյան

Օպերային երգիչ, դերասան

 

 

 

 

ՀՐԱՆՏ ԳՅՈՒԼԱՍԱՐՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

Ծնվել է 1937թ. օգոստոսի 1-ին, ՀՀ Մեղրիի շրջանի Կուրիս գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, հեռուստառադիոպետկոմում: Նրա արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական մամուլում, թարգմանվել են ռուսերեն: 1982թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Լույս են տեսել նրա «Լեռների երգը» (1969թ.), «Քեզ համար, սիրելիս» (1973թ.), «Երազների պարս» (1975թ.), «Ապրող ղողանջներ» (1977թ.), «Կապույտ, կապույտ առավոտ» (1978թ.), «Ակնթարթ» (1979թ.), «Կանչ» (1982թ.), «Կրկին դեպի կյանք» (1985թ.), «Ձայն խորին» (1987թ.), «Սիրո պսակ» (1989թ.), «Երեք արծիվ» (1992թ.), «Ճանապարհ կրակի միջով» (1995թ.), «Վերապրումներ» (2004թ.), «Նորից ձեզ հետ» (2012թ.), «Ողջույն, մնաս բարով» (2012թ.) գրքերը: ՀԳՄ «Նոր-Դար» ընկերության հրատարակչության տնօրենն է: 2012թ. «Ողջույն, մնաս բարով» գրքի համար արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակին։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար