
Ավետիս Խորասանճյան
Երաժշտագետ

Բարսեղ Աբովյան
Դերասան

Եղիա Սիրվարդ
Լրագրող, մշակութային գործիչ

Հարություն Թրագոշյան
Դերասան, բեմադրիչ, դրամատուրգ

Արտաշես Վրույր
Դերասան, բեմադրիչ, լուսանկարիչ

Անտոն Աուշտրյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Անուշ Թումանյան
Բանաստեղծ

Նինա Գարսոյան
Պատմաբան, արևելագետ

Անժելա Աթաբեկյան
Քանոնահար

Մարիամ Պետրոսյան
Հաղորդավար

Էռնեստ Դուլգարյան
Կոմպոզիտոր

Հասմիկ Դանիելյան
Դերասանուհի

Անահիտ Առուշանյան
Դաշնակահար
ԹԱԹՈՒԼ ԲՈԼՈՐՉՅԱՆ

14 ապրիլ, 1931 - 20 փետրվար, 2014
Ծնվել է Վրաստանի Ախալքալակի շրջանի Գումբուրդո գյուղում: 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1960-ական թվականներին ճանաչում է ստացել իր բանաստեղծություններով: 1966-74թթ աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1985-2003թթ՝ Երևանի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում՝ որպես ավագ գիտաշխատող: 2003թ-ից աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից ինստիտուտում: Հեղինակել է շուրջ 15 բանաստեղծական ժողովածու: 1968թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Արևի մտերմությունը» (1965թ.), «Կիսված գիշեր» (1967թ.), «Սաղարթ» (1970թ.), «Կիսված գիշեր» (1971թ.), «Ամռան լուսաբաց» (1973թ.), «Երկնային ծաղիկներ» (1976թ.), «Արմատներ» (1980թ.), «Արմատներ և աստղեր» (1985թ., ռուսերեն), «Երկնային ծաղիկներ» (1987թ.), «Արմատի կանչը» (1997թ.), «Ծարավ ջրեր» (2000թ.) բանաստեղծական ժողովածուները: Գրել է նաև մանուկների համար («Գույների խաղը», 1976թ., «Ստի պոչը», 1995թ., «Ոգու ծաղիկներ», 2003թ.): Մահացել է Երևանում: