
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ

27 մարտ, 1952 - 13 դեկտեմբեր, 2013
Ծնվել է ՀՀ Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում։ 1974թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1974-79թթ աշխատել է ՀՀ Ապարանի շրջանի Ափնա, այնուհետև` Վարդենուտ գյուղերի դպրոցներում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1979թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում: 1983թ-ից եղել է կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ: Հրատարակվել են նրա «Հարթավայրի սիրտը» (1982թ.), «Մհերի դուռը» (1988թ.), «Վերջալույսը թռչուն» (2003թ.), «Բանաստեղծություններ» (2014թ.) գրքերը: Կատարել է մի շարք թարգմանություններ, որոնք տպագրվել են Հայաստանի գրական մամուլում: Թարգմանել է դարասկզբի ռուս դասական բանաստեղծների` Մանդելշտամի, Վոլոշինի, Ախմատովայի ստեղծագործություններից, նմուշներ ճապոնական պոեզիայից, ռուս արձակագիր Ա.Պլատոնովի երկերից: 1984թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Եղել է Արցախի Լաչինի շրջանի Գողթանիկ գյուղի դպրոցի տնօրենը: Թարգմանական գործունեության համար արժանացել է մի շարք մեդալների ու շքանշանների, 2008թ.՝ ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակի: Մահացել է Երևանում: