Թադևոս Ջիլավյան

Արձակագիր

Հովհաննես Կարայան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալբերտ Ասլյան

Գեղանկարիչ

Ժան Տեր-Մերկերյան

Ջութակահար

Ջեմմա Կարագյոզյան

Դերասանուհի

Սասուն Պասկևիչյան

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Նորիկ Լևոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոս Պետրոսյան

Կրկեսի արտիստ, բեմադրիչ

Արթուր Օշականցի

Գեղանկարիչ

Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագետ, պատմաբան

Գրետա Բագիյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Դրամատուրգ, թատերագետ

5 փետրվար, 1913 - 8 նոյեմբեր, 1987

Ծնվել է Բաքվում։ 1930թ. ավարտել է տեղի թիվ 44 հայկական միջնակարգ դպրոցը։ 1931-40թթ խաղացել է Բաքվի հայկական պետական թատրոնում։ Խաղացել է նաև Աշտարակի, Երևանի պատանի հանդիսատեսի, Էջմիածնի, Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Արտաշատի Ա.Խարազյանի անվան թատրոններում։ 1934թ-ից զբաղվել է դրամատուրգիայով։ 1937թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Նրա «Կամո» պիեսը 1937թ. Հայաստանի լավագույն պիեսների մրցանակաբաշխությունում շահել է երկրորդ կարգի մրցանակ։ Մրցանակների են արժանացել նաև նրա «Հայ կինը» (1943թ.), «Սիրո հովիտ» (1955թ.), «Վարդենիկ» (1973թ.) դրամաները։ Այսրկովկասի հայկական թատրոնները բեմադրել են նրա «Կամո» (1937-64թթ), «Հայ կինը» (1943-50թթ), «Կռվածաղիկ» (1944-60թթ), «Քեզ դժվար է մոռանալ» (1948-51թթ), «Փակ դռներ» (1946-65թթ), «Ծնունդ» (1945-60թթ), «Սիրո հովիտ» (1955-60թթ), «Լուսիկ Լիսինյան» (1956-69թթ), «Ընդհանուր բաղնիք» (1965-68թթ), «Ազնիվ սրտերի աշխարհում» (1961թ.), «Պըլը-Պուղի» (1962-74թթ), «Տաճատ Համազասպովիչը հուզված է», «Անոնիմ նամակ» (1973-74թթ), «Պոկված կրունկներ» (1975թթ) պիեսները։ Ռուսերեն լեզվով Մոսկվայում հրատարակվել են նրա հեղինակած «Сломанный каблук» (1979թ.) և «Мозаика любви» (1983թ.) պիեսների ժողովածուները։ Գրել է նաև թատերագիտական ուսումնասիրություններ՝ «Լևոն Երամյան» (1962թ.), «Արտավազդ Փաշայան» (1963թ.), «Հովսեփ Ոսկանյան» (1968թ.), «Օրի Բունիաթյան» (1970թ.), «Ալեքսանդր Հովհաննիսյան» (1971թ.), «Աստղիկ Երամյան» (1972թ.): Մահացել է Երևանում: