Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ԳԱԲՐԻԵԼ ԱՐՈՒ

Դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ

28 հունվար, 1909 - 12 փետրվար, 1982

Գաբրիել Արուտչյան, Արուչև

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): Եղել է նկարիչներ Միքայել և ՍերգեյԱրուտչյանների հորեղբոր տղան: Սովորել է ծննդավայրի ռուսական դպրոցում: 1919թ. խորթ հոր` մաթեմատիկոս Երվանդ Քողբեթլյանցի հետ տեղափոխվել է Երևան: Կարճ ժամանակ մնալով Երևանում` 1920թ. մեկնել է արտասահման: 1921թ. բնակություն է հաստատել Փարիզում, որտեղ 1930թ. ավատել է Սորբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետը և նվիրվել գրականությանը: Գրել է վեպեր, պատմվածքներ, պիեսներ, ռուսերենից կատարել թարգմանություններ: 1942թ. հրատարակել է «Օրփեոս կամ հրաշքի սարսափը» պիեսը, որը հաջորդ տարի բեմադրվել է Փարիզում: Պիեսը 1942թ. Նիցցայում արժանացել է առաջին մրցանակի: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է Ֆրանսիայի հարավում, մտել է «Մոխրագույն վարագույր» թատերախումբ, միաժամանակ աշխատել է որպես փայտահատ: 1948թ. բեմադրվել է «Պոլին կամ Ծովային փրփուրը» պիեսը: Ավելի մեծ հաջողություն է ունեցել «Գոգ և Մագոգ» պիեսը, որը չորս տարի շարունակ բեմադրվել է Փարիզի թատրոններում: Գրել է մի շարք կինոսցենարներ, Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը վերածել է պիեսի, որը բեմադրվել է Փարիզում և Լոնդոնում: Գրել է «Այդ տարօրինակ կենդանին» (1966թ., ըստ Ա.Չեխովի) պիեսը, որը բեմադրվել է Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում: Աշխատակցել է ֆրանսիական «des Maturins», «de Paris», «Saint-Georges» թատրոնների հետ: Կինեմատոգրաֆիայում գործակցել է Ալեքս Ժոֆֆեի, Կ.Օտան-Լարայի, Մ.Ալլեգրեի և այլոց հետ: 1978թ. արժանացել է Ֆրանսիայի գրողների և դրամատուրգների մրցանակի, 1981թ.՝ Ֆրանսիական թատրեական ակադեմիայի մրցանակի (Գրան Պրի): Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար