ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Արձակագիր

15 սեպտեմբեր, 1919 - 24 մայիս, 2003

Ծնվել է Գետաշեն (այժմ` Ադրբեջանի Խանլարի շրջան) գյուղում։ 1938թ. ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը։ 1938-41թթ աշխատել է Երևանի մեծահասակների երեկոյան դպրոցում և սովորել Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում, որն ավարտել է 1946թ.։ 1941-45թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1948-52թթ հայ գրականություն է դասախոսել Երևանի մանկավարժական ինստիտուտում։ 1952թ. «Վ.Ի.Լենինի կերպարը սովետահայ գրականության և բանահյուսության մեջ» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1952-53թթ աշխատել է ՀԿԿ Երևանի օկրուգային կոմիտեում, 1953-57թթ եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի պետպլանի նախագահի տեղակալը, 1957-61թթ` Հայպետհրատի տնօրենը, 1961-64թթ` Երևանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի տեղակալը, ապա արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագիրը։ 1964-74թթ աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեում` որպես գլխավոր խմբագիր։ 1974-81թթ եղել է «Լույս» հրատարակչության տնօրենը։ 1981թ-ից աշխատել է Հայհրատպետկոմում` որպես ավագ խմբագիր։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Սրտի ճամփաներով» (Երևան, 1968թ.), «Կապույտ լճի ափին» (Երևան, 1979թ.) գրքերը։ 1958թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանների, Կարմիր աստղի շքանշաններով: 1975թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար