Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՎԻԿՏՈՐ ԲԱԼԱՅԱՆ

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

16 հուլիս, 1931 - 31 հունվար, 1995

Ծնվել է ՀՀ Ստեփանավան քաղաքում։ 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում` որպես գրական աշխատող, 1956-58թթ` «Ավանգարդ» թերթում` որպես բաժնի վարիչ։ 1958-59թթ եղել է «Պիոներ կանչի» պատասխանատու քարտուղարը, 1959-68թթ` «Ավանգարդ»-ի պատասխանատու քարտուղարը, 1968-70թթ` «Հայաստան» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչը։ Նույն թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1970-74թթ եղել է «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1970թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ, 1974-79թթ «Սովետական գրող» հրատարակչության տնօրենը, 1979-84թթ` ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, 1984թ-ից՝ ՀԽՍՀ Պետկինոյի նախագահի առաջին տեղակալը, «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենը։ Հրատարակվել են նրա «Առաջին դասը» (պիես, 1957թ.), «Երբ կատարում են ընտրողների պատվիրանները» (1966թ.), «Աշխատանքային քայլերգ Լոռվա դաշտերում» (1968թ.), «Վտանգավոր արահետ» (1969թ.), «Պարույր Սանթրոսյան» (1970թ.), «Մշուշը ցրվում է» (1971թ.), «Ճակատագիրը բախում է դուռը։ Կինոյի աշխարհում։ Ճեպանկարներ» (1972թ.), «Մարգո Մուրադյան» (1973թ.), «Լույս և ստվեր։ Վերադարձրեք կապույտ թռչունը։ Երկրորդ վարկածը։ Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ։ Աստվածային կայծի բռնկումը» (վիպակներ և պատմվածքներ, 1975թ.), «Բանալի» (1977թ.), «Սեղմեցին սիրտս» (պատմվածքներ, 1979թ.), «Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ» (2 գիրք, պատմվածքներ, մանրապատումներ, 1980թ., 1981թ.), «Մեղադրյալի վերջին խոսքը» (1982թ.), «Որոգայթներ» (վիպակներ, 1983թ.), «Խորեն Աբրահամյան» (1983թ.), «Հավատ» (պատմվածքներ, 1986թ.), «Կրակոց մշուշում» վիպակներ, պատմվածքներ, (1990թ.) և այլ գրքեր: Ռուսերենից թարգմանել է Զբիգնև Նենացկու «Բյուրեղապակի հայելի» (1969թ.), Իյենե Մատյաշովսկու «Խոոդի դեբյուտը» (վիպակ, 1970թ.), Հաննա Պրոշկովայի «Ծխամորճով լուսինը» (վիպակ, 1970թ., 1976թ.), Ուիլյամ Այրիշի «Բակ նայող պատուհանը» (վիպակ, 1970թ.), Լյուիս Նորմանի «Իր եղբոր ձեռքով» (վիպակ, 1976թ.) և այլ երկեր: Ռուսերեն լույս են տեսել նրա «Քանդված նկուղի գաղտնիքը» (1974թ.), «Ստվեր և լույս» (1978թ.), լատիշերեն` «Քանդված նկուղի գաղտնիքը» (1977թ.) գրքերը։ 1983թ. Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Հանդիպում առողջարանում» պիեսը: Մահացել է Երևանում, թաղված է ՀՀ Լոռու մարզի Գարգառ գյուղում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար