Մայքլ Արլեն

Արձակագիր, դրամատուրգ

Յոն Շահիկյան

Բեմադրիչ

Միհրան Մխիթարյան

Ճարտարապետ

Լևոն Բաբայան

Ճարտարապետ

Ներսես Տեր-Ներսեսյան

Հայագետ, եկեղեցական գործիչ

Վահրամ Խաչիկյան

Գեղանկարիչ

Զավեն Ավետիսյան

Գրականագետ

Ալեքսանդր Մարության

Կինոռեժիսոր, դրամատուրգ

Արթուր Անդրանիկյան

Բանաստեղծ, գրականագետ

Լիլիթ Թումանյան

Հաղորդավար, լրագրող

Էդուարդ Հակոբյան

Բեմադրող նկարիչ

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԱՐՈՒՏՉՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1947թ. հունիսի 18-ին, Երևանում: Նկարիչ Սերգեյ Արուտչյանի որդին է: 1964թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970թ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: 1986-90թթ եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչը, 1987-2012թթ` Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ: 1990-92թթ եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001թ.` Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետը, քաղաքի գլխավոր նկարիչը: 1971-91թթ մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների: 1974թ-ից Հայաստանի ճարտարապետների, 1976թ-ից` նկարիչների միությունների անդամ է: 1995թ-ից Դիզայներների միջազգային միության, 2011թ-ից` Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է: Ունեցել է բազմաթիվ ցուցադրություններ` 1994թ. անհատական ցուցահանդես Երևանում, 1997թ. ցուցահանդես Մոսկվայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Երևանում, 2001թ. ցուցահանդես Ֆրանսիայում և այլն: 2004թ. Փարիզում մասնակցել է Գեղանկարչական սալոնի աճուրդին (Drouot Action House): 2004թ. հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006թ.` Հոլոքոստի և Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում: 2012թ. Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին, ապա Երևանում` Միքայել, Սերգեյ և Ռուբեն Արուտչյանների հոբելյանական ցուցահանդեսին: Արժանացել է մի շարք պարգևների, մրցանակների, խրախուսանքների` 1976թ. Մոսկվայի «Երկրի երիտասարդությունը» համամիութենական ցուցահանդեսում` դիպլոմ և մրցանակ, 1979թ., 1997թ. Առաջին հանրապետական ցուցահանդեսում` մրցանակ, 1986թ. «Մեկական աշխատանքի» հանրապետական ցուցահանդեսում` մեդալ` լավագույն գրաֆիկայի համար, 1996թ. Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթում` մրցանակ, 2000թ. Հայաստանի նոր 50.000 դրամ թղթադրամի էսքիզների մրցույթում, 2001թ. Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթում, 2007թ. Շուշի քաղաքի զինանշանի մրցույթում` առաջին մրցանակին: 2012թ. պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով: Նույն թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար