Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ԶԱՎԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1933թ. նոյեմբերի 16-ին, ՀՀ Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ): Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1955թ. ավարտել է Չոգուևի (Ուկրաինա) ռազմական օդաչուների բարձրագույն ուսումնարանը և ծառայության անցել Մոսկվայի հակաօդային պաշտպանությունում։ 1958թ. զորացրվելուց հետո, ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1963թ.։ Մանկավարժական աշխատանքի է անցել հայրենի գյուղում` որպես ուսուցիչ, երեկոյան միջնակարգ դպրոցի տնօրեն: 1967թ. ընդունվել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրա: 1970թ. պաշտպանել է թեկնածուական, 1986թ.` դոկտորական ատենախոսություն: 1968թ-ից Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում եղել է ավագ, ապա առաջատար գիտական աշխատող, գրականության տեսության բաժնի վարիչ։ 1980թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Մասնակցել է գրականության պատմության և տեսության տարբեր հարցերին վերաբերող մեկ տասնյակ կոլեկտիվ մենագրությունների ստեղծման աշխատանքներին, «La poisie Armenienne Anthologie, Paris, 1973», «Մարգարիտներ հայ քնարերգության» (1973թ.), Հովհաննես Թումանյանի հոբելյանական քառահատորի (1968թ.), Դերենիկ Դեմիրճյանի ակադեմիական հրատարակության բնագրերի պատրաստմանը, ծանոթագրմանը։ Հեղինակել է մի շարք գրքեր, գիտական աշխատություններ, դպրոցական և բուհական դասագրքեր։ Հրատարակվել են նրա «Հայ պատմավեպի պոետիկան» (1987թ.), «Մարդը ե դարի գրականության մեջ» (1994թ.), «Խորենացին մշակույթի գիտակցության մեջ» (2001թ.), «Նարեկացու մատյանը» (2004թ.), «Ե դարի հայ պատմագրության տարեգրությունը» (2013թ.) գրքերը: 1996թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում (2002թ-ից՝ պրոֆեսոր)։ 2013թ. «Ե դարի հայ պատմագրության տարեգրությունը» աշխատության համար արժանացել է ՀԳՄ ամենամյա Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար