Էդուարդ Հյուրմյուզյան

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Վասիլ Ղորղանյան

Երաժշտագետ

Հայկ Բադիկյան

Քանդակագործ

Քնարիկ

Դերասանուհի

Մարիա Գորիչևա

Դերասանուհի

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան

Գրականագետ

Ալմաստ Զաքարյան

Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան

Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան

Բանաստեղծ

Անատոլի Պապանյան

Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով

Դաշնակահար

 

 

 

 

ԵԼԵՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

18 դեկտեմբեր, 1933 - 24 հուլիս, 2008

Ծնվել է Երևանում։ 1955թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1955-57թթ աշխատել է Երևանի համալսարանի հրատարակչությունում` որպես խմբագիր, 1957-63թթ` «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրության գրականության և արվեստի բաժնում։ Ավարտելով (հեռակա) Երևանի համալսարանի ասպիրանտուրան` 1963-64թթ ստաժիրովկա է անցել Մոսկվայի Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։ 1964-66թթ ռուս գրականություն է դասավանդել Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ 1967թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրական կապերի բաժնում` որպես ավագ գիտաշխատող։ 1965թ. «Կ.Պաուստովսկին նովելիստ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1978թ. «Հայկական ռեալիզմը և ռուս գրականությունը փորձը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան (1984թ-ից՝ պրոֆեսոր): Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Կ.Պաուստովսկին նովելիստ» (Մոսկվա, 1969թ.), «Հայկական ռեալիզմը և ռուս գրականությունը փորձը» (Երևան, 1977թ.), «Գրականության շարժումը։ Հոդվածներ» (Երևան, 1985թ.) մենագրությունները։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Ավետիք Իսահակյանի, Սերո Խանզադյանի, Վարդգես Պետրոսյանի, Հայկ Վարդանյանի, Ռաֆայել Արամյանի, Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները։ 1969թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 2003թ. արժանացել է ՀԳՄ Լևոն Մկրտչյանի անվան և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մրցանակներին` «Հայաստանը ապրում է հզոր հոգում» գրքի համար: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար