ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

1 մայիս, 1930 - 27 հունիս, 2017

Ծնվել է Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1953թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Նույն թվականին աշխատանքի է անցել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) օրաթերթի խմբագրությունում, սկզբում որպես գրական աշխատող, 1965-81թթ` գրականության և արվեստի բաժնի վարիչ։ 1981թ-ից եղել է «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագիրը, 1988թ-ից՝ Ադրբեջանի գրողների միության նախագահության անդամ և հայկական մասնաճյուղի ղեկավարը։ Հրատարակվել են նրա «Բողբոջներ» (1959թ.), «Սարի շուշաններ» (1963թ.), «Կարոտ և կանչեր» (1966թ.), «Ես իջել եմ լեռներից» (1968թ.), «Ուրցի բույրը» (1972թ.), «Յոթ ծիածան» (1976թ.), «Աստղ լուսո» (1983թ.), «Իմ սիրո ծառ, սալորենի» (1989թ.), «Կենաց ծառ» (1999թ.), «Ամպրոպի արահետով» (2002թ.), «Զրույց ստվերիս հետ» (2011թ.) և այլ գրքեր: Թարգմանություններ է կատարել ադրբեջանական դասական և ժամանակակից պոեզիայից: Ադրբեջաներեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ես իջել եմ լեռներից» բանաստեղծությունների ժողովածուն (1975թ.)։ 1957թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է շուրջ 20 բանաստեղծությունների ժողովածու: Արժանացել է Ադրբեջանի Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզային խորհրդի պատվոգրերի: 1976թ. «Յոթ ծիածան» պոեմի և «Ասք սիբիրյան հողի մասին» ակնարկաշարի համար արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի, 2005թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2010թ.՝ ՀԳՄ մեդալի` գեղարվեստական գրականության ոլորտում ունեցած ավանդի համար: Կյանքի վերջին տարիներին բնակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում, որտեղ էլ մահացել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար