ՎԱԶԳԵՆ ԱՄԱՐՅԱՆ

Թարգմանիչ

8 դեկտեմբեր, 1941 - 2 դեկտեմբեր, 1992

Ծնվել է Երևանում: 1958-61թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1977թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում (հեռակա): 1960-63թթ աշխատել է հաշվիչ մեքենաների ինստիտուտում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, շինարարությունում: 1965-66թթ եղել է Հայաստանի կինոսիրողների ընկերության պատասխանատու քարտուղարը: 1967-69թթ աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում` որպես գրական աշխատող, 1969թ.` «Գրքերի աշխարհ» ամսաթերթում` որպես պատասխանատու քարտուղար, 1974-79թթ` «Գրական թերթում»: 1980թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հայերեն է թարգմանել Մայն Ռիդի երկերի ժողովածուի 4-րդ հատորը (1975թ.), Մ.Իբրահիմբեկովի «Գժտություն» վիպակը (1977թ.) և այլ երկեր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար