Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

8 հունվար, 1942 - 17 հունիս, 2015

Ծնվել է ՀՀ Գառնհովիտ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզում)։ 1961թ. ավարտել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցը։ 1965-70թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության բաժնում։ 1971-72թթ աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանի ազգագրության բաժնում, 1972-91թթ՝ Հայկական Հանրագիտարանի խմբագրությունում, սկզբում որպես գիտական խմբագիր, 1979թ-ից` ավագ գիտական խմբագիր։ Նրա առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1967թ., «Գարուն» ամսագրում։ Գրողի մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, սլովակերեն, ‎ֆրանսերեն և այլ լեզուներով։ 1991-94թթ եղել է «Հայաստան» հրատարակչության, 1995-99թթ՝ «Պայքար» ամսագրի, 2003-08թթ` ՀԳՄ հրատարակչության գլխավոր խմբագիրը: Հրատարակվել են նրա «Օրերի սերը» (1978թ.), «Անհասցե նամակներ» (1983թ.), «Կաթիլներ ապակու վրա» (1988թ.), «Ներսիկի թութակը» (մանկական, 1991թ.), «Ծանր խաչ» (1996թ.), «Կյանքին դեմառդեմ» (2002թ.), «Մինչև վերջին անձրևը» (ընտրանի, 2007թ.), «Կասկածի ջրերի վրա» (2009թ.), «Կարուսել» (մանկական, 2010թ.) բանաստեղծությունների ժողովածուները: 1982թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ռուսերենից թարգմանել է «Մարդկանց վաճառք» (2004թ.), «Կրալի Մարկո» (բուլղարական էպոս, 2010թ.) և այլ երկեր: 1992թ. արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի («Ներսիկի թութակը» մանկական ժողովածուի համար), իսկ 1997թ.` «Թեքեյան» մշակութային միության գրական մրցանակի («Ծանր խաչ» ժողովածուի համար), 2007թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար