Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

6 մայիս, 1903 - 17 մայիս, 1966

Վահրամ Գաբուզյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արարք թաղամասի ծխական դպրոցում։ Անձամբ տեսել է Հայոց ցեղասպանության (1915թ.) ողբերգությունը, տեղահանության սարսափները, գաղթի ճանապարհին կորցրել է ծնողներին, մի կերպ հասել Երևան և ապաստան գտել որբանոցում։ Ուսմանը զուգընթաց, մասնագիտացել է գրաշարության մեջ։ 1918թ. աշխատել է «Ուրարտու» տպարանում` որպես գրաշար-բանվոր, 1921թ.` «Խորհրդային Հայաստան» օրաթերթում` գրաշար։ Վ.Գաբուզյան ստորագրությամբ տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը` «Կարմիր հաղթանակը»։ Այնուհետև մամուլում լույս են տեսել նրա բանաստեղծությունները, պոեմները, պատմվածքներն ու ակնարկները, այս անգամ արդեն «Ալազան» ստորագրությամբ։ 1922թ. հրատարակվել է գրողի անդրանիկ գիրքը` «Տարիների խաղը» պոեմը։ Այս տարիներին ակտիվորեն մասնակցել է գրական ու քաղաքական կյանքին։ Եղել է «Ավանգարդ» թերթի հիմնադիրներից մեկը (1922թ.), 1922-30թթ՝ «Տպագրական բանվոր» լրագրի խմբագիրը, 1923-32թթ՝ Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի նախագահը, 1923-36թթ՝ Հայաստանի և Անդրֆեդերացիայի կենտգործկոմների անդամ, 1933-36թթ՝ Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը, 1932-36թթ՝ «Գրական թերթ»-ի խմբագիրը: 1935թ. մասնակցել է Փարիզում տեղի ունեցած մշակույթի պաշտպանության միջազգային առաջին կոնգրեսին։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Բանաստեղծի սիրտը» և «Հյուսիսային աստղ» գրքերը։ Գրողի «Մաքառումներ» (1933թ.), «Բանաստեղծի սիրտը» (1954թ.), «Հորիզոններ» (1957թ.) գրքերում ամփոփված ստեղծագործությունները լավագույն նմուշներ են հայ չափածոյի մեջ։ 1934թ. հրատարակվել է «Վաթսուներորդ հորիզոնում» վեպը, որը հայ արձակի լավագույն նմուշներից է։ Հեղինակել է նաև բազմաթիվ քաղաքական-հրապարակախոսական, գրաքննադատական արժեքավոր հոդվածներ։ Վաղարշակ Նորենցի հետ կազմել, խմբագրել, հրատարակել է Միսաք Մեծարենցի երկերի լիակատար ժողովածուն, «Արևմտահայ բանաստեղծներ» հատընտիրը, Պետրոս Դուրյանի «Տաղերը»։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հալածվել է ստալինյան ռեպրեսիաների պատճառով: 1936թ. տրոցկիստ, նացիոնալիստ, հակահեղափոխական, Բերիայի դեմ մահափորձ կազմակերպող խմբի անդամ և նմանատիպ այլ անհիմն մեղադրանքների հիման վրա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ 1946թ. պատժաչափը Սովետական Միության մոտ տասնյակ բանտերում կրելուց հետո վերադարձել է հայրենիք։ Սակայն որպես նախկին քաղաքական բանտարկյալ, նրան թույլ չեն տվել ապրել Երևանում և աքսորել են Աշտարակ, որտեղ, անկախ իր կարգավիճակի ու անտանելի պայմաններից, կարողացել է հիմնել Պերճ Պրոշյանի տուն-թանգարանը։ 1949թ. վերոնշյալ անհիմն մեղադրանքներով, այս անգամ արդեն ցմահ, աքսորել են Սիբիր։ 1954թ. լիովին արդարացվելուց հետո վերադարձել է հայրենիք, սակայն բանտերում և աքսորներում կրած տառապանքներն անհետևանք չեն մնացել։ 10 տարի (1956-66թթ) կաթվածահար գամված է եղել անկողնուն։ Ծանր հիվանդության տարիներին նա իր մեջ կարողացել է ուժ գտնել և իր կյանքի տառապալից ուղին թելադրել թղթին ու հանձնել պատմությանը։ 1990թ. տպագրվել է նրա «Տառապանքի ուղիներում» գիրքը, որտեղ հեղինակը ներկայացրել է ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանի դաժան մթնոլորտը։ Գիրքը հարուստ է 1930-40-ական թվականների բանտային ռեժիմի մասին եղած փաստագրական առատ նյութով։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար