Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ԱՎՉՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

24 հուլիս, 1904 - 2 հունիս, 1985

Ծնվել է Թիֆլիսում։ Վաղ հասակից զրկվել է մորից։ Նրան խնամել ու դաստիարակել է բանասաց տատը` Աննա Մարտիրոսյան-Ավչյանը։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի ծխական դպրոցներում, որտեղ նրա ուսուցիչներն էին Հակոբ Աղաբաբը, Աթաբեկ Խնկոյանը, Դանիել Ղազարյանը, Նինա Խանոյանը։ Հետո սովորել է Ներսիսյան դպրոցում, որը չի ավարտել։ Առաջին բանաստեղծություը տպագրվել է 1923թ. «Կարմիր ծիլեր» մանկական ամսագրում։ 1923-37թթ աշխատել է Վրաստանի կաշեգործների միության ակումբում` որպես գրադարանի աշխատակից, գրադարանապետ, ապա` ակումբի վարիչ և նկարիչ։ 1924թ. նույն ակումբում հայ բանվորներից կազմակերպել է դրամատիկական խմբակ, որը գործել է երկար տարիներ։ 1936թ-ից եղել է Վրաստանի գրողների միության անդամ: 1941-46թթ Ռուբեն Աղաբաբյանի հետ ղեկավարել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը, իսկ 1950-61թթ եղել է այդ մասնաճյուղի նախագահի տեղակալը։ 1961-64թթ աշխատել է Վրաստանի ԳԱ Շ.Ռուսթավելու անվան վրաց գրականության պատմության ինստիտուտում` որպես գիտաշխատող։ Ապա կրկին եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի փոխնախագահը։ Հրատարակվել են նրա «Մի թռուցիկ մանուկներին» (Հակոբ Աղաբաբի մասին, 1927թ.), «Արհեստ և արվեստ։ Նկարիչ-ցինկոգրաֆ Ս.Սողոմոնյանի կյանքն ու գործունեությունը» (1930թ.), «Լիանա» (մանկական պատմվածք, 1940թ.), «Բանաստեղծություններ» (1959թ.), «Արտեմ Լուսինյան» (հեղինակակից՝ Գրիգոր Զարեյան, 1963թ.), «Գրական ակնարկներ» (1978թ.) գրքերը: Վրացերենից հայերեն է թարգմանել Իլյա Ճավճավաձեի, Ակակի Ծերեթելիի, Կոստանտինե Գամսախուրդիայի, Նիկոլոզ Բարաթաշվիլու, Թենգիզ Պիրվելիի և այլ գրողների երկեր: 1964թ. արժանացել է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում, թաղված է տեղի Խոջիվանքի հայկական պանթեոնում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար