
Արշավիր Մելիքյան
Հրապարակախոս, պետական գործիչ

Ալեքսանդր Մյասնիկյան
Պետական գործիչ, գրականագետ

Գաբրիել Արու
Դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ

Արամ Արման
Բանաստեղծ

Արարատ Հովսեփյան
Քանդակագործ

Խաչիկ Շիրակյան
Քամանչահար

Հրաչյա Պողոսյան
Ճարտարապետ

Լաուրա Գևորգյան
Դերասանուհի

Արամ Հայթյան
Պատմաբան

Սվետլանա Խանումյան
Ասմունքող, փիլիսոփա

Արմեն Թութունջյան - Չիկո
Թմբկահար, ջազմեն, հաղորդավար

Աշոտ Աղաբաբյան
Արձակագիր, լրագրող

Արթուր Բախտամյան
Հաղորդավար, ռեժիսոր

Լիլիթ Կարապետյան
Ուդահար

Նիկոլ Աղաբաբյան
Գեղանկարիչ
ՌՈՒԲԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ

29 նոյեմբեր, 1911 - 6 դեկտեմբեր, 1970
Ռուբեն Աղաբաբ
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է գրող Հակոբ Աղաբաբի որդին: 1932թ. ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում, 1960-ից եղել է ճարտարապետության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչը (1949թ-ից՝ պրոֆեսոր)։ 1943-49թթ դասախոսել է նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Զբաղվել է Վրաստանի և Հայաստանի հին ու արդի ճարտարապետության, ինչպես նաև ճարտարապետության մեջ հաշվողական տեխնիկայի կիրառման հարցերով։ Նրա նախագծերով կառուցվել են մի շարք բնակելի տներ ու հասարակական շինություններ, Թբիլիսիի Խոջիվանքի հայ մշակույթի գործիչների պանթեոնը։ Բանաստեղծություններ սկսել է գրել 1924թ-ից, հիմնականում՝ մանուկների համար։ Հրատարակել է երեք ժողովածու (1930թ., 1939թ., 1948թ.)։ 1941-45թթ և 1966-70թթ եղել է Վրաստանի գրողների միության հայկական բաժնի նախագահը: 1962թ. արժանացել է Վրաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում։