Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Ճարտարապետ, բանաստեղծ

29 նոյեմբեր, 1911 - 6 դեկտեմբեր, 1970

Ռուբեն Աղաբաբ

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է գրող Հակոբ Աղաբաբի որդին: 1932թ. ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում, 1960-ից եղել է ճարտարապետության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչը (1949թ-ից՝ պրոֆեսոր)։ 1943-49թթ դասախոսել է նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Զբաղվել է Վրաստանի և Հայաստանի հին ու արդի ճարտարապետության, ինչպես նաև ճարտարապետության մեջ հաշվողական տեխնիկայի կիրառման հարցերով։ Նրա նախագծերով կառուցվել են մի շարք բնակելի տներ ու հասարակական շինություններ, Թբիլիսիի Խոջիվանքի հայ մշակույթի գործիչների պանթեոնը։ Բանաստեղծություններ սկսել է գրել 1924թ-ից, հիմնականում՝ մանուկների համար։ Հրատարակել է երեք ժողովածու (1930թ., 1939թ., 1948թ.)։ 1941-45թթ և 1966-70թթ եղել է Վրաստանի գրողների միության հայկական բաժնի նախագահը: 1962թ. արժանացել է Վրաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում։