ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆ

Բանաստեղծ

Ծնվել է 1951թ. հունիսի 13-ին, ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Թինեք քաղաքում: Ուսանել է Բանքս, Բրաուն և Նյու Յորքի համալսարաններում: 1980թ-ից դասավանդում է Նյու Յորքի Քոլգեյթ համալսարանում, պրոֆեսոր է: Աշխատակցել է «Նեյչըն», «Վիրջինիա քուորթըրլի», «Ռևյու» և այլ պարբերականների: Հրատարակվել են նրա «Ֆիշhեյ hայրը» (1979թ.), «Պայծառության տխուր օրեր» (1983թ.) և այլ ժողովածուներ: 1998թ. նրա «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate, A Memoir) հուշագրությունը (հայերեն է թարգմանվել Արտեմ Հարությունյունի կողմից` հրատարակվելով 2004թ.) ճանաչվել է «Տարվա լավագույն գիրք» և թարգմանվել իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով, իսկ 2003թ. լույս տեսած «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris: The Armenian Genocide and America’s Response) ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել է «Տարվա նշանակալից գիրք»: 2010թ. հայերեն լեզվով հրատարակվել է գրողի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։ Իր գործընկերոջ` Արիկ Սևակի հետ անգլերեն է թարգմանել ու հրատարակել է իր պապի եղբոր` Գրիգոր արքեպիսկոպոս Պալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը: 2016թ «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքի համար «Պոեզիա» անվանակարգում արժանացել է Պուլիտցերյան մրցանակի: Նույն թվականին գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը (1915թ.)՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար արժանացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2015թ. ՀՀ նախագահի մրցանակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար