Յոզեֆ Նիկորովիչ

Կոմպոզիտոր

Նվարդ Ափինյան

Հրապարակախոս, թարգմանիչ

Աղասի Վարդանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Արև Բաղդասարյան

Պարուհի, երգչուհի

Լուսիկ Քոշյան

Երգչուհի

Ռաֆիկ Եղոյան

Ճարտարապետ

Վրեժ Իսրայելյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Մանասյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մարիաննա Մխիթարյան

Դերասանուհի

Ռաֆայել Հովհաննիսյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Արա Հակոբյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Մարինա Մարտիրոսյան

Պարուհի, պարուսույց

Ռոբերտ Գասպարյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ՀԱՅԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Թավջութակահար

Ծնվել է 1994թ. փետրվարի 18-ին, Երևանում: 2010թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցները: Նույն թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` Արմեն Մեսրոպյանի դասարան: Երաժշտական դպրոցում սովորել է Արամ Թալալյանի, Աշոտ Այվազյանի, այնուհետև` Տիրուհի Սարգսյանի դասարաններում: 2008թ. մասնակցել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին` արժանանալով 3-րդ կարգի դափնեկրի կոչման: 2008թ. դարձել է «Պատանի վիրտուոզներ» խմբի անդամ Ռուբեն Ասատրյանի ղեկավարության ներքո և ելույթներ ունեցել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում, ինչպես նաև Հայաստանի շրջաններում: 2009թ., որպես «YerazArt» կազմակերպության պատանի երաժիշտ, ելույթներով հանդես է եկել ԱՄՆ-ի և Կանադայի բազմաթիվ քաղաքներում: 2010թ-ից մասնակցոմ է «Կամերտոն» պատանի-երաժիշտների կազմակերպած համերգներին Գերմանիայում: 2010թ. արժանացել է 1-ին, ինչպես նաև Հատուկ մրցանակների Ավետ Գաբրիելյանի և Սարգիս Ասլամազյանի անունը կրող ջութակահարների և թավջութակահարների հանրապետական մրցույթում: 2011թ. «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում կամերային անսամբլ անվանակարգում արժանացել է Գրան Պրիի: 2011թ-ից Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական ֆոնդի կրթաթոշակակիր է: 2011թ. և 2013թ. մասնակցել է Գերմանիայի «Bayreuther Osterfestival» և այլ միջազգային ու հանրապետական փառատոների Հայաստանում: 2012թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել որպես մենակատար` համագործակցելով դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ: 2012թ. Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել որպես մենակատար` համագործակցելով դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ: 2013թ. մասնակցել է Գերմանիայի «Dr. Richard Bellon» պատանի մենակատարների միջազգային մրցույթին` գրավելով 3-րդ տեղը: Վարպետության դասեր է անցել Սուրեն Բագրատունու, Ալեքսանդր Չաուշյանի, Ռալֆ Կիրշբաումի, Ռամոն Յաֆֆեի, Վահրամ Սարաջյանի, Անյա Լեխների, Ռոնալդ Լեոնարդի, Հարթմուդ Բրաուերի, Մարտին Րիիտցի, Նարեկ Հախնազարյանի և միջազգային ճանաչում ունեցող այլ թավջութակահարների ու երաժիշտների մոտ: Համերգներով շրջագայել է ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Գերմանիայի տարբեր քաղաքներով: Ներկայումս շարունակում է ուսումը Գերմանիայի «Karl Maria von Weber Hochschule fur Musik» երաժշտական բարձրագույն դպրոցում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար