ՄԱՐԳԱՐԻՏ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

22 օգոստոս, 1917 - 3 նոյեմբեր, 1996

Ծնվել է Բաքվում։ Եղել է բանաստեղծներ Լևոն Աթաբեկյանի դուստրը և Աշոտ Գրաշու կինը։ 1938թ. ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետը։ Հետագայում սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում։ Այդ տարիներին միաժամանակ աշխատել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի մանկապատանեկան գրականությունում` որպես խմբագիր։ 1946թ. տեղափոխել է Երևան։ 1953թ. Մոսկվայում «Հովհաննես Թումանյանը՝ գրաքննադատ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1956թ. Երևանում ռուսերեն լույս է տեսել նրա «Հովհաննես Թումանյանը՝ գրաքննադատ» մենագրությունը։ Աշխատել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ Կատարել է մի շարք թարգմանություններ։ 1943թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար