Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1938թ. մարտի 15-ին, ՀՀ Յայջի գյուղում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզի Հարժիս գյուղ): 1966թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1972թ. «Գուրգեն Մահարի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968-69թթ աշխատել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայ նոր գրականության ամբիոնում՝ որպես լաբորանտ։ 1971թ-ից դասախոսում է նույն ամբիոնում (1995թ-ից՝ պրոֆեսոր): Զբաղվել է գիտական հետազոտությամբ և հրապարակել է գրողներին և գրական տարբեր խնդիրներին նվիրված մենագրություններ և հոդվածներ։ Հրատարակվել են նրա «Գուրգեն Մահարի» (1975թ.), «Երեք դիմանկար» (1983թ.), «Հրանտ Մաթևոսյան» (1988թ.), «Ծմակուտի վիպասքը» (1988թ.), «Արդի հայ արձակի զարգացման միտումները 1960-80թթ» (2009թ.), «Հակոբ Օշական» (2010թ.) գրքերը: 1978թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Արժանացել է ՀՀ գրողների միության «գրական վաստակի համար» մեդալի, Ակսել Բակունցի անվան հուշամեդալի, 2008թ.՝ ԵՊՀ ոսկե մեդալի, 2013թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար