
Ոսկան Երևանցի
Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի
Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան
Գեղանկարիչ

Իվան Ղալամյան
Ջութակահար

Կարպ Խաչվանքյան
Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան
Բեմանկարիչ

Ֆերդինանտ Առաքելյան
Քանդակագործ

Հովիկ Վանյան
Դերասան

Հասմիկ Տեր-Կարապետյան
Դերասանուհի

Մանե Սարինյան
Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան
Գեղանկարիչ
ԿԱՐԼԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

12 հուլիս, 1936 - 30 հոկտեմբեր, 1995
Ծնվել է ՀՀ Հոկտեմբերյանի շրջանի Նորապատ գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ)։ 1962թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենագիտության ֆակուլտետը (հեռակա)։ 1956-63թթ աշխատել է Հոկտեմբերյանի հաստացաշինական գործարանում` որպես ավագ ինժեներ: 1963-67թթ եղել է Հոկտեմբերյանի «Կոմունիզմի ուղիով» շրջանային թերթի պատասխանատու քարտուղարը, 1967-69թթ` ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի արդյունաբերության, շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչը։ 1969-75թթ աշխատել է որպես Հոկտեմբերյանի ապակե տարաների գործարանի տնօրեն, 1975թ-ից` Հոկտեմբերյանի ֆուրնիտուրայի գործարանի տնօրեն։ Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1961թ., «Պիոներ» ամսագրում։ Հրատարակվել են նրա «Ռիվա Դանո, քեռի» 1969թ., «Կարոտի երեքնուկ» (վիպակներ, 1982թ.), «Վաղը դպրոց ենք գնալու» (ժողովածուում տպագրվել է գրողի «Ինչու էր տխուր աղջկա ժպիտը» պատմվածքը, 1982թ.) գրքերը: 1985թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում: