Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՈՒՐ

Բանասեր, թարգմանիչ

6 հունիս, 1868 - 7 հոկտեմբեր, 1937

Գևորգ Աստվածատրյան

Ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը, ապա՝ Պետերբուրգի հնագիտական ինստիտուտը և արևելյան լեզուների դասընթացները: Դասավանդել է Թբիլիսիի, Լենինականի (այժմ՝ Գյումրի) և Երևանի դպրոցներում։ 1921թ-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում: 1887թ. լույս է տեսել գրողի առաջին բանաստեղծությունը: Նույն թվականից հավաքել, մշակել է հայ ժողովրդական ավանդազրույցներ, որոնք հրատարակվել են «Հայավանդ» (1927թ.) խորագրով: Գրել է ուսումնասիրություններ Սայաթ-Նովայի, Շոթա Ռուսթավելու և Շամչի Մելքոյի կյանքի ու ստեղծագործությունների մասին, հրատարակել է «Մերձարևելքի գրականության պատմությունը» (1931թ.), կազմել Գաբրիել Սունդուկյանի լեզվի բառարան (2500 բառ, դարձվածք ու ասույթ): Եղել է Սայաթ-Նովայի լավագույն գիտակ։ Մշակել է Նահապետ Քուչակի քառյակները («Սիրո երգիչ Նահապետ Քուչակի երգերը», 1905թ.): Կատարել է մի շարք թարգմանություններ ռուսերենից, պարսկերենից և վրացերենից (Ա.Պուշկին, Ֆիրդուս, Շ.Ռուսթավելի, Վ.Փշավելա, Ի.Ճավճավաձե և այլն): 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար