
Ստեփան Ներսիսյան
Գեղանկարիչ

Երեմիա Սահակյան
Բանաստեղծ

Տիգրան Ամիրջանյան
Բանաստեղծ, թատերագիր

Աստղիկ
Դերասանուհի, երգչուհի

Սիմոն Գաբամաճյան
Բառարանագիր

Արշակ Պենկլյան
Դերասան, բեմադրիչ

Հովիկ Մելիքյան
Արձակագիր

Ժակ Իխմալյան
Գեղանկարիչ, լրագրող

Սեդա Գասպարյան
Լեզվաբան

Գևորգ Ատրյան
Արձակագիր, գրականագետ

Գայանե Փայտյան
Հաղորդավար

Անժելա Սարաֆյան
Դերասանուհի

Արթուր Քոչարյան
Սաքսոֆոնահար
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՈՒՐ

6 հունիս, 1868 - 7 հոկտեմբեր, 1937
Գևորգ Աստվածատրյան
Ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը, ապա՝ Պետերբուրգի հնագիտական ինստիտուտը և արևելյան լեզուների դասընթացները: Դասավանդել է Թբիլիսիի, Լենինականի (այժմ՝ Գյումրի) և Երևանի դպրոցներում։ 1921թ-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում: 1887թ. լույս է տեսել գրողի առաջին բանաստեղծությունը: Նույն թվականից հավաքել, մշակել է հայ ժողովրդական ավանդազրույցներ, որոնք հրատարակվել են «Հայավանդ» (1927թ.) խորագրով: Գրել է ուսումնասիրություններ Սայաթ-Նովայի, Շոթա Ռուսթավելու և Շամչի Մելքոյի կյանքի ու ստեղծագործությունների մասին, հրատարակել է «Մերձարևելքի գրականության պատմությունը» (1931թ.), կազմել Գաբրիել Սունդուկյանի լեզվի բառարան (2500 բառ, դարձվածք ու ասույթ): Եղել է Սայաթ-Նովայի լավագույն գիտակ։ Մշակել է Նահապետ Քուչակի քառյակները («Սիրո երգիչ Նահապետ Քուչակի երգերը», 1905թ.): Կատարել է մի շարք թարգմանություններ ռուսերենից, պարսկերենից և վրացերենից (Ա.Պուշկին, Ֆիրդուս, Շ.Ռուսթավելի, Վ.Փշավելա, Ի.Ճավճավաձե և այլն): 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Թբիլիսիում: