Ստեփանոս Ռոշքա

Բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ

Հովհաննես Քարամյան

Քանդակազարդող

Գրիգոր Քեշիշյան

Արձակագիր, թարգմանիչ

Հակոբ Նորունի

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Սարգիս Սարգսյան

Քանդակագործ

Գեորգի Գյոդակյան

Երաժշտագետ

Բելա Հովնանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Լենդրուշ Ալոյան

Բանասեր, լրագրող

Ասատուր Պզտիկյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գենադի Մելքոնյան

Կինոռեժիսոր

Անահիտ Քոչարյան

Դերասանուհի

Իրինա Մկրտչյան

Գեղանկարչուհի, գրաֆիկ

Արման Նշանյան

Դերասան, օպերային երգիչ

 

 

 

 

ԳԱԲՐԻԵԼ ԱՐԵՎՅԱՆ

Արձակագիր

29 մայիս, 1914 - 11 մարտ, 1968

Գաբրիել Ալավերդյան

Ծնվել է ՀՀ Գորիսի շրջանի (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ) Քարահունջ գյուղում։ 1940թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Եղել է Ղափանի (այժմ` Կապան) «Պղնձի համար» (1938-45թթ և 1954-56թթ) և Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Բանվոր» (1951-53թթ) թերթերի խմբագիրը։ 1956-68թթ աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում։ Հրատարակվել են նրա «Որոնումներ գետնի տակ» (վիպակ, 1949թ.), «Ուրալյան տպավորություններ» 1951թ., «Ցորենաբլուր» (ակնարկ, 1958թ.), «Կթվորուհի Աղավնին» (ակնարկ Նոր Կողբ գյուղի կթվորուհի Աղավնի Կարապետյանի մասին, 1958թ.), «Հանքաշխարհ» 1959թ., «Հարուստ երակ» (վիպակ Զանգեզուրի հանքաշխարհի մասին, 1959թ.), «Վազի և հողի վարպետը» (ակնարկ Արտաշատի շրջանի Քաղցրաշեն գյուղի կոլտնտեսության բրիգադավար Սողոմոն Սարգսյանի մասին, 1959թ.), «Հարուստ հեկտարի էնտուզիաստները» 1960թ., «Լենինականի տեքստիլ կոմբինատում» 1961թ., «Լավագույն կյանքի համար» (ակնարկ Հոկտեմբերյանի շրջանի Հոկտեմբեր գյուղի կոլտնտեսության նախագահ Սուրեն Խաչատրյանի մասին, 1961թ.), «Ես էլ մի հետախույզ» 1963թ., «Ժրաջան հովիվը» (Բասարգեչարի շրջանի Ազիզլու գյուղի կոլտնտեսության հովիվ Բահման Նաջաֆովի մասին, 1963թ.), «Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ» (ժողովածուում տեղ է գտել նաև գրողի մի պատմվածքը, 1967թ.), «Ասք ժամանակի» 1968թ., «Վերածնունդ» (ժողովածուում տեղ է գտել նաև գրողի «Որ անթացուպ պետք չգա» գործը, 1977թ.) աշխատությունները: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար