Արսեն Բագրատունի

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, փիլիսոփա, թարգմանիչ

Միքայել Միրզայան

Կոմ­պո­զի­տոր, դիրիժոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

Կարպիս Սուրենյան

Արձակագիր, թարգմանիչ

Մարկ Պետրոսյան

Ռեժիսոր, երաժշտագետ

Ալեք Խաչունց

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռոբերտ Ղահրամանյան

Արձակագիր, բանահավաք

Անահիտ Թոփչյան

Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Սերժ Թանկյան

Երգահան, երգիչ

Վարդան Առաքելյան

Բաս-կիթառահար

Աստղիկ Ավետիսյան

Լրագրող, հաղորդավար

Արսեն Գևորգյան

Դերասան, երգիչ

Հայվեյ

Ջազ խումբ

 

 

 

 

ԱՇՈՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Արձակագիր, լրագրող

29 մայիս, 1913 - 9 նոյեմբեր, 1992

Ծնվել է Շուշիում։ 1936թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1927թ-ից սկսել է լրագրական գործունեությունը` «Ավանգարդ» և «Սովետական Հայաստան» թերթերում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է համամիութենական ռադիոյի վերջին լուրերի հատուկ թղթակիցը Մոսկվայում։ 1950-75թթ աշխատել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, իսկ 1978-82թթ` ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1958թ. «Հայ-ռուսական գրական կապերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նույն թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել նրա «Բարեկամություն» (1957թ., 1959թ.), «Բարեկամություն» (հատոր Ա և Բ, 1960թ.), «Գլխավոր կոնստրուկտոր Ա.Հ.Միկոյանը» (1961թ.), «Ակը Բյուրականի» (1964թ., 1969թ., 1976թ.), «Հայաստան-Ռուսաստան. հավերժ բարեկամություն» (1966թ.), «Սանահինցի տղան» (1966թ.), «Փոլատի գաղտնիքը» (1967թ., 1976թ., 1984թ.), «Ծովակալը» (1973թ., 1984թ., 1976թ., 1980թ.), «Օրբելյան եղբայրներ, գիրք 1. Տայֆուն» (1976թ.), «Բարև, Ռուսաստան» (1978թ.), «Արագած» (1979թ.), «Արարատից մինչև Մոնբլան» (1983թ.), «Իվան Թևոսյան» (1983թ.), «Հատընտիր» (1983թ.), էստոներեն` «Ծովակալը» (1978թ.), «Ակը Բյուրականի» (1983թ.), ֆրանսերեն` «Գալակտիտական ափի մեջ» (1984թ.) գրքերը։ 1973թ. պարգևատրվել է ՀՀ «Պատվո նշան» շքանշանով։ 1974թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար