Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ԳՈՒՍԱՆ ԱՇԽՈՒՅԺ

Աշուղ

24 հոկտեմբեր, 1884 - 1 նոյեմբեր, 1961

Խաչատուր Գրիգորյան

Ծնվել է Հայաստանի Ղազնաֆար գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արագած գյուղ): 4 տարեկան հասակում հիվանդացել է «ծաղիկ» հիվանդությամբ և զրկվել տեսողությունից: Հայրը` Սուքիասը, գյուղի երգասացն էր և իր որդու առաջին ուսուցիչը: 14 տարեկանից հոր  հետ շրջել է գյուղից-գյուղ, որը հետագայում առատ նյութ է տվել աշուղին: 1900-ական թվականների սկզբին ընտանիքի հետ հաստատվել է Արմավիր քաղաքում: Հանգամանքների բերումով երկար ժամանակ գտնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), որտեղ մտերմացել է աշուղ Ջիվանու հետ, ումից շատ բան է սովորել: 1907թ. հանդես գալով Ալեքսանդրապոլի սրճարաններից մեկում` իր երգերից մեկում որոշակիորեն արտահայտելով հակացարական տրամադրություններ, ձերբակալվել է: Ազատվելով կալանքից, երիտասարդ գուսանը շարունակել է շրջագայությունը: 1908թ., Էջմիածնում եղած ժամանակ, առիթ է ունեցել մոտիկից շփվելու Գևորգյան ճեմարանի ուսուցիչների հետ, որոնցից մեկը` Գարեգին Լևոնյանը (Ջիվանու որդին), նկատելով երիտասարդ գուսանի կենսուրախ և առույգ բնավորությունը, նրան տալիս է Աշխույժ անունը: Հեղինակել է ավելի քան 2000 երգ, բազմաթիվ հեքիաթ-սիրավեպեր, դաստաններ: Երգերից են՝ «Մեր նոր աշխարհ», «Ջան հայրենիք», «Նոր Երևան», «Դաշտերի հերոսուհին» և այլն: Հրատարակվել են նրա «Աշուղ Աշխույժի քնարը», «Ժողովրդի ընտրյալները», «Աշուղական» (1947թ.), «Քնար» (1955թ.), «Աղբյուր» (1958թ.) ժողովածուները: 1939թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նվագել է ջութակ: Նրա հեղինակած հայտնի երգերից են` «Սուրմալու», «Արի մեկ տեսնեմ» և այլն: Մահացել է ՀՀ Արմավիր քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար