Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Բանաստեղծ

Արտաշես Ղազարյան

Ծնվել է 1955թ. հունվարի 13-ին, ՀՀ Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում, «Ավանգարդ» թերթում, «Նոր-Դար» ամսագրում։ Լույս է ընծայել բանաստեղծությունների տասներկու ժողովածու` «Դեղձանիկներ» (1979թ.), «Կապույտ տեսիլներ» (1984թ.), «Սփոփանքի ծաղիկ» (1990թ.), «Սգասյուն տաճար» (1992թ.), «Գիշերվա ժամը» (1998թ.), «Սփոփանքի ծաղիկ» (1999թ.), «Նարնջագույն արշիպելագ» (2003թ.), «Նաիրյան Քրոնիկոն» (2004թ.), «Ջրերի վրա» (2008թ.), «Պոեզիայի և հակապոեզիայի ժամանակը» (2012թ.), «Դիմակների բեմ կամ հասարակների թաղամաս» (2014թ.), «Ջութակահար թզուկը» մանկական գրքույկը (1989թ.), «Նոեսիս» էսսեների ժողովածուն (2006թ.): 1986թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2008թ. Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում բացել է կոլաժների ցուցահանդես։ Աշխատում է «Նարցիս» գրական հանդեսում։ Հեղինակել է նաև բազմաթիվ պիեսներ՝ «Հարպիեի ճերմակ ձիավորը» (Ռուբեն Սևակ), «Ֆիասկո քնարական ընդմիջումներով», «Կոնսիլիում երկուսի համար», «Հարավ-արևելյան ռետրո» (մոնոդրամա)։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն։ Հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով բեմադրվել են նրա «Պոստ Սկրիպտում», «Ճչան կարապը» պիեսները, իսկ 2011թ. «Արմմոնո» փառատոնի շրջանակներում ներկայացվել է «Չափազանց ուրախ և չափազանց տխուր պատմություն» պիեսը։ Նույն փառատոնի շրջանակներում 2012թ. բեմադրվել է նաև «Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա» պիեսը։ Հեղինակել է բազմաթիվ գրականագիտական, արվեստաբանական և հրապարակախոսական հոդվածներ: 1992թ. «Սգասյուն տաճար» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի: 1998թ. «Գիշերվա ժամ» ժողովածուի համար արժանացել է Պարույր Սևակի անվան մրցանակի: 2006թ. գրողի «Նաիրյան քրոնիկոն» բանաստեղծական ժողովածուն արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակին։ 2010թ. արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակի, 2014թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար