Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բանաստեղծ

14 ապրիլ, 1864 - 29 սեպտեմբեր, 1929

Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): Նախնական կրթությունն ստացել է ծխական դպրոցում, ապա՝ Երևանի պրոգիմնազիայում: 1877թ. ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի 3-րդ դասարանը, 1884թ.՝ համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888թ.: 1889թ. ճանապարհորդել է Եվրոպայում (Կ.Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն): Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն: 1912թ. կարճ ժամանակով աշխատել է Բաքվում: Բաքվի կոմունայի օրերին (1918թ.) եղել է նրա լուսբաժնի վարիչը: Եղել է Վաղարշապատի գավառի լուսբաժնի վարիչ: 1922թ. աշխատել է ՀԽՍՀ ժողկոմխորհի օրենսդրական հանձնաժողովում: 1883թ. «Աղբյուր»-ում լույս է տեսել բանաստեղծի առաջին բանաստեղծությունը: 1887թ. հրատարակվել է նրա «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը ճանաչում է բերել հեղինակին: 1908թ. և 1912թ. լույս տեսած ժողովածուներն ամրապնդել են նրա տեղը հայ պոեզիայի պատմության մեջ: Ստեղծել է արևելահայ բանաստեղծական նոր դպրոց, որի ներկայացուցիչները դարձան Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշներ: Գրողի պոեզիան հագեցած է բնության սիրով, ռոմանտիկական մեղմությամբ ու քնարականությամբ («Ա՜խ, տվեք ինձ քաղցր մի քուն», 1884թ.): Սիրային բանաստեղծությունները («Իզուր է, հոգիս, իզուր, իմ հրեշտակ», 1885թ., «Կուզեի լինել կարկաչուն վտակ», 1888թ.) աչքի են ընկնում մարդու և բնության կապի ներդաշնակությամբ: Նրա պոեզիան դեմոկրատական է, ժողովրդային: Հեղինակն ընդգծել է իր սերը ճնշվածների ու հարստահարվածների նկատմամբ, պատկերել ժողովրդի ցավերն ու մտահոգությունները («Երկու ճանապարհ», 1883թ., «Մնաք բարով, արև, գարուն», 1887թ., «Աշուղ», 1887թ.): Հայ պոեզիայում առաջինն է, որ ռեալիստական ճշմարտացիությամբ ներկայացրել է գյուղական կյանքի ներքին հակասությունները («Գյուղի ժամը», 1886թ., «Հատիկ», 1886թ.): Նրա քնարերգության որոշ նմուշներ ձևով ու բովանդակությամբ առնչվում են ժողովրդական պոեզիայի հետ («Արազն եկավ լափին տալով», 1887թ., «Ալագյազ բարձր սարին», 1901թ.): Դրանց մեջ արտահայտված են ժողովրդի պանդուխտ զավակների ապրումները, պատկերված է հայկական բնաշխարհը: Բանաստեղծն եղել է մեծ հայրենասեր: Այդ սերը սկզբում ռոմանտիկական էր («Տեսե՞լ ես արդյոք այն բլուրները», 1880թ.): Հետագայում գրել է «Մայրս» (1896թ.), «Տղմուտ» (1887թ.), «Նոր գարուն» (1897թ.) ռեալիստական գործերը, որոնք արտահայտում էին հայ ժողովրդի կրած տառապանքները: Նրա հայրենասիրական ստեղծագործությանը հատուկ են քաղաքացիականությունը, հերոսականությունն ու լավատեսությունը: Հայրենիքի անձնվեր զինվորը («Սարն ի վեր», 1896թ.), բանաստեղծի համոզմամբ, չպետք է հանձնվի հուսահատության ու լքման տրամադրություններին: Բանաստեղծը, խորանալով հայոց պատմության և ժողովրդական զրույցների մեջ, ստեղծել է գործեր, որոնցով ոգևորել է ժամանակակիցներին: «Սյունյաց իշխանը» (1887թ.) պատմահոգեբանական պոեմում նորովի է մոտեցել հայոց պատմության որոշ հարցերի, մասնավորապես Վասակ Սյունու դերի լուսաբանմանը: Անհաշտ է եղել չարի հանդեպ, տենչացել է լավն ու բարին («Արտավազդ», 1887թ., «Վահագնի ծնունդը», 1904թ., «Լուսավորչի կանթեղը», 1904թ.): Գրողը բնագրից թարգմանել է եվրոպական և ռուս գրականության դասականների՝ Հոմերոսի, Գյոթեի, Շիլլերի, Հյուգոյի, Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի, Հայնեի, Պետեֆիի, Ուլանդի և այլոց երկերը: Դրանցից մի քանիսը (Վ.Միրակոմլյա, «Անգրագետ», 1886թ., Ուլանդ, «Երգչի անեծքը», 1888թ. և այլն) ինքնուրույնի արժեք ունեն: Նա բյուրեղային պարզության է հասցրել հայ նոր պոեզիան, հարստացրել է հայ գրական լեզուն: 1913թ. նշվել է բանաստեղծի գրական գործունեության 25-ամյակը, իսկ 1965թ. պետականորեն տոնվել է նրա ծննդյան 100-ամյակը: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Հովհաննիսյանի անունով կա փողոց Երևանում: 1948թ-ից նրա ծննդավայրում գործում է բանաստեղծի տուն-թանգարանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար