Աղեքսանդր Մխիթարյան

Բանասեր, բանահավաք

Վարդգես Տալյան

Կոմպոզիտոր

Բոգդան Ջանյան

Բանաստեղծ

Հանրի Զարյան

Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան

Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան

Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան

Կինոռեժիսոր

Ռուբեն Տերտերյան

Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան

Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան

Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան

Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան

Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան

Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան

Դերասանուհի

Տիգրան Սարգսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

21 մայիս, 1928 - 15 հունիս, 2013

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրետ քաղաքում (այժմ՝ Թուրքիայում): Նախնական կրթությունն ստացել է տեղի Նուպարյան վարժարանում։ Ալեքսանդրետի սանճագի պարպումից հետո, 1939թ. տեղափոխվել է Բեյրութ: 1946թ. ավարտել է Բեյրութի Նշան Փալանջյան ճեմարանը։ 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1947թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1952թ. հաստատվել է Մոսկվայում։ 1954թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը և նույն թվականից դարձել այդ ինստիտուտի դասախոս։ 1970-ականների վերջերին դուրս է եկել Խորհրդային Միությունից, որոշ ժամանակ ապրել Ֆրանսիայում, ապա վերադարձել և հաստատվել է Լիբանանում։ Նրա գործերից թարգմանվել են ռուսերեն: Բանաստեղծի տպագրված ժողովածուներից են՝ «Հորիզոն» (1947թ.), «Նախերգանք» (1951թ., 1952թ.), «Կանաչ սոսափ» (1959թ.), «Բարեհուսո հրվանդան (պոեմ, 1965թ.), «Աչքեր» (1968թ.), «Նժար» (1974թ.), «Արևմաղ» (1983թ.), «Հանդիպակաց ափեր» (հոդվածներ, 2009թ.): Ֆրանսերենից և ռուսերենից թարգմանել է՝ Անդրե Ստիլի «Առաջին հարվածը» վեպի Ա մասը (1955թ.), Վերա Զվյագինցևայի «Ձմեռային աստղ» բանաստեղծությունների մի մասը (1960թ.), Շառլ Ազնավուրի «Սեր սրտի չափով» (1968թ., 1980թ.), «Գիտե՞ս երկիրն այս» բանաստեղծությունների ժողովածուում տեղ գտած Լուի Արագոնի «Մանուշյանի խումբը» բանաստեղծությունը (1970թ.), Գիյոմ Ապոլիների «Բլուրներ» աշխատությունը (1970թ.), «Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության» (1976թ.), Կոստանտին Սերեբրյակովի «Շարժման իմաստությունը» (1977թ.), Ռուբեն Մելիքի «Մարմին՝ ինձնով կենդանի» (1978թ.), Հերվե Բազենի «Վեր կաց ու գնա» վեպը (1979թ.), Անդրե Մորուայի «Դոն Ժուան կամ Բայրոնի կյանքը» վեպը (1980թ.), Գյուստավ Ֆլոբերի «Զգացական դաստիարակություն» վեպը (1982թ.), «Ֆրանսիական պոեզիա» ժողովածուի մի մասը (1984թ.), Մարտին դյու Գարի «Թիբոներ» վեպը (1984թ., համահեղինակ՝ Գրիգոր Քեշիշյան) և այլն: Մահացել է Բեյրութի Պուրճ Համուտի ազգային ծերանոցում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար