Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ԴԱՎԻԹ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1983թ. հոկտեմբերի 10-ին, Երևանում: 1991-98թթ սովորել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում՝ Աշոտ Ղազարյանի դասարանում: 1998-2000թթ հաճախել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժին՝ Ավետիք Պիվազյանի դասարան: 2000-05թթ ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում, իսկ 2005-08թթ` ասպիրանտուրայում` Աշոտ Զոհրաբյանի ղեկավարությամբ: Ստեղծագործել է 10 տարեկան հասակից: Հեղինակել է կամերային, դաշնամուրային, վոկալ, երգչախմբային և նվագախմբային ստեղծագործություններ, որոնք հնչել են Հայաստանում, Գերմանիայում, Վրաստանում, Բրազիլիայում, Լիբանանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ռուսաստանում, Իսրայելում, Բելգիայում, բազմիցս հնչել են նաև Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ: 2003թ. Բենջամին Բրիտենի 90-ամյա հոբելյանին նվիրված երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում «Կոմպոզիցիա փայտյա-փողային կվինտետի համար» ստեղծագործության համար արժանացել է 2-րդ մրցանակին: 2006թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: Նույն թվականին Վիեննայում մասնակցել է Եվրոպայի կոմպոզիտորների կոնգրեսին: 2006թ. Երևանում տեղի ունեցած «Նարեկացի» երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում «Հիշատակի պոստլյուդ» ջութակի և դաշնամուրի համար ստեղծագործության համար արժանացել է գլխավոր մրցանակին: 2009-13թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնում՝ որպես ասիստենտ: 2010թ. Չինաստանում տեղի ունեցած երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում «Ծաղկե պարտեզը խավարում» ստեղծագործության համար արժանացել է 3-րդ մրցանակին: Նրա ստեղծագործությունները հրատարակվել են շվեյցարական հրատարակչությունում: 2001թ. լույս է տեսել նրա «Արահետներ» բանաստեղծությունների ժողովածուն: Երգել է «Վարդանանք», «Հայաստանի կամերային ձայներ», «Հովեր» երգչախմբերում: 2014թ. Հանովերում հնչել է նրա «The Pillow Tagh» ստեղծագործությունը, որը գրվել է «Օքտոպլուս» անսամբլի պատվերով: Հեղինակել է նաև մի շարք երաժշտագիտական հոդվածներ: 2016թ․ «Նարեկացի» արվեստի միության և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից կազմակերպված ազատ իմպրովիզացիայի մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։ Զբաղվելով նաև ջազային ներկայացումներով՝ կատարել է հեղինակային ազատ իմպրովիզացիաներ տարբեր երաժշտական ոճերում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար