ՄԱՐԻԱ ՉՄՇԿՅԱՆ

Օպերային երգչուհի

17 հուլիս, 1918 - 28 փետրվար, 2005

Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Երևանի երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում: 1939թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Եղել է Երևանի Հայֆիլհարմոնիայի կապելլայի, ապա` Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար: Հանդես է եկել բազմաթիվ օպերային ներկայացումներում` Ժ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Քսենսանսի «Սամսոն և Դալիլա» (Դալիլա), Գունոյի «Ֆաուստ» (Սիբել), Ռուբենշտեյնի «Դևը» (Հրեշտակ), Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» (Պոլինա), «Իոլանտա» (Լաուրա), Ջ.Վերդիի «Տրուբադուր» (Ազուչենա), «Ռիգոլետտո» (Մադլենա), «Աիդա» (Ամներիս), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարոյի մայր), «Դավիթ Բեկ» (Թամար), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Ալմաստ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Փառանձեմ), «Լեբլեբիջի հոր-հոր աղա» (Ռուզան), «Քյոսե Քեհյա» (Մարո), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Արքայադուստր» (Լյուբաշա), Բորոդինի «Իշխան Իգոր» (Կոնչակովա), Ա.Բաբաևի «Արծվաբերդ» (Շուշան), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Աննա) և այլն: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, մի շարք երաժշտական և ձայնի պահպանման դպրոցների մանկավարժ, Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր (1957-59թթ): Արժանացել է մի շարք պետական շքանշանների, պարգևների, մրցանակների: 1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար