ԱՐԹՈՒՐ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

Պրոդյուսեր, գործարար

Ծնվել է 1976թ. փետրվարի 29-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 1994թ. եղել է «Նոր Հայեր» ՈւՀԱ թիմի հիմնադիրներից և տնօրենը, որը 1997թ. դարձել է չեմպիոնների լիգայի հաղթող: 2000-05թթ եղել է «Новое армянское радио» ռադիոհաղորդման, 2001-02թթ` «Добрый вечер с Игорем Угольниковым» հեռուստահաղորդման պրոդյուսերը: 2003թ. ՈւՀԱ ընկերների հետ համատեղ հիմնադրել է «Քոմեդի Քլաբ» հեռուստանախագիծը, որը ռուսական հեռուստատեսության համար դարձավ հումորային նոր ժանր: 2005թ-ից հաղորդաշարը հեռարձակվել է «ТНТ» ալիքով: 2007թ. հիմնել է «Քոմեդի Քլաբ Փրոդաքշն» ընկերությունը, որի վերահսկիչ փաթեթը 2011թ. վաճառել է THT հեռուստաընկերությանը 350 միլիոն դոլարով, ինչն աննախադեպ գործարք է եղել Ռուսաստանի հեռուստատեսության պատմության մեջ: Այժմ ընկերության գլխավոր տնօրենն է: 2008թ. հիմնադրել է «Քոմեդի TV» շուրջօրյա հումորային հեռուստաալիքը: 2009թ. գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերության հետ բացել է «Քոմեդի Կաֆե» ռեստորանների ցանցը: Եղել է մի շարք հեռուստանախագծերի («Քոմեդի Քլաբ», «Նաշա Ռաշա», «Ծիծաղ առանց սահմանների», «Շոու Նյուզ», «Տուն-2», «Իդեալական տղամարդ», «Նեզլոբին և Գուդկով» և այլն) և ֆիլմերի («Ամենալավ ֆիլմ», 1-3 մասեր, «Նաշա Ռաշա` ճակատագրի ձուն») պրոդյուսերը: Հանդիսանում է Հայաստանում ու Ռուսաստանում գործող «Ջազվե» սրճարանների ցանցի համասեփականատերը: 2007թ. արժանացել է «GQ» ամսագրի սահմանած «Տարվա մարդ» տիտղոսին, 2012թ.` «Ռուսաստանի Մեդիամենեջեր» մրցանակին` հեռուստատեսային ապրանքանիշերի ստեղծման և հեռուստատեսության ոլորտում կատարած ամենամեծ գործարքի համար: 2013թ. eBay-ում վաճառքի հանված Գրիգոր Նարեկացու ձեռագիրը 30.000 ԱՄՆ դոլարով գնել է և հանձնել է Երևանի Մատենադարանին: Բնակվում է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար