Սյուզան Գարագաշ

Դերասանուհի

Մինաս Ավետիսյան

Գեղանկարիչ

Յուրի Պետրոսյան

Պատմաբան, արևելագետ

Խաչիկ Ղարաբեկյան

Բեմանկրաիչ, գեղանկարիչ

Գառնիկ Մանուկյան

Բանաստեղծ, արձակագիր

Յուրի Պետրոսյան

Քանդակագործ

Արգամ Այվազյան

Պատմաբան, մատենագետ

Սամվել Ղազարյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Վահան Տեր-Ղազարյան

Արձակագիր, դրամատուրգ

Արա Զարյան

Ճարտարապետ

Համլետ Առաքելյան

Հաղորդավար, գրող

 

 

 

 

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Բանաստեղծ

Ֆելիքս Եղիազարյան

Ծնվել է 1967թ. հունիսի 24-ին, ՀՀ Արտաշատի շրջանի Մրգավետ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում): Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985թ. «Ավանգարդ» թերթում։ Նույն թվականին նրա բանաստեղծությունները դպրոցականների հանրապետական օլիմպիադայում արժանացել են հաղթողի գովասանագրի։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 2001թ-ից Հայաստաանի գրողների միության անդամ է: Աշխատել է «Գարուն» ամսագրում և «Գրական թերթ»-ում, Հայաստանի հանրային ռադիոյում վարել է «Գրական հանդիպում» հեղինակային հաղորդաշարը։ Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մարդու որդիները», որ անկախության շարժումն ու արցախյան ազատամարտն է ամփոփում, տպագրել է 1996թ., երկրորդ գիրքը` «Լուսանցքի մարդիկ», որ ընկճված քաղաքն է պատերազմից հետո, տպագրել է 2003թ., բանաստեղծություների երրրոդ գիրքը` «Սևագրություններ» վերնագրով, տպագրել է 2004թ., որի համար 2005թ. արժանացել է Երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին: 2010թ. տպագրել է էսսեների և ակնարկների գիրքը` «Անիծվածները», որի համար Հայաստանի գրողների միության կողմից արժանացել է Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի: Իսկ 2011թ. «Միայնակ շան լուսնահաչը» վիպակի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակի, որ տրվում է անտիպ գեղարվեստական արձակին: 2012թ. հանդես է եկել երկու գրքով` «Աստծու հետ խոսելու ժամանակը» (բանաստեղծական ժողովածու), «Միայնակ շան լուսնահաչը» (արձակ): 2013թ. հեղինակել է «Ազատության հրապարակ» բանաստեղծությունների ժողովածուն: 2008թ. արժանացել է Պարույր Սևակի, 2012թ.՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակների։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար