Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Ծնվել է 1945թ. սեպտեմբերի 19-ին, Ստեփանակերտում: Բանաստեղծ Միքայել Հարությունյանի որդին է: 1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա` Մոսկվայի Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության ասպիրանտուրայի անգլիական բաժինը: 1972թ-ից դասավանդում է ԵՊՀ հայ բանասիրական ամբիոնում (1991թ-ից՝ պրոֆեսոր): 1973թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն («Գրական ուղղությունների պայքարը անգլիական վեպում»), 1986թ.՝ դոկտորական ատենախոսություն («Պոեզիայի զարգացման հիմնական միտումները հետպատերազմյան ամերիկյան պոեզիայում»): Հեղինակել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ` «Նշանների երկիր», (1977թ. արժանացել է «Տարվա լավագույն գիրք» մրցանակին), «Տեսադաշտ», (1979թ. արժանացել է ԽՍՀՄ գրողների միության Մ.Գորկու անվան մրցանակին և թարգմանվել է ռուսերեն), «Շեմ» և «Ներկայության խոսքեր»: «Հրդեհը հինավուրց հողի» ձեռագրի համար արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակին: Վերջինը 1993թ. հրատարակվել է Նյու Յորքում և արժանացել Հ.Ուզունյանի անվան մրցանակին: 1979թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1997թ. Երևանում լույս է տեսել նրա «Նամակ Նոյին» ժողովածուն: 1994թ. ԱՄՆ-ում անգլերեն թարգմանած «Նամակ Նոյին» ժողովածուն ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի: 2003թ. հրատարակված նրա «Հուդայի արձակուրդը» գիրքը արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 2010թ. հրատարակվել է նրա «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գիրքը: Նրա թարգմանությամբ անգլերենից լույս են տեսել Ջ.Ջոյսի «Դուբլինցիներ» պատմվածաշարը և «Անգլո-ամերիկյան պոեզիայի էջերից. 20-րդ դար» ժողովածուն, նաև` «Ընտրանի ամերիկյան և անգլիական պոեզիայի» հատորը, իսկ 2002թ.` Փ.Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» վեպը: 2008թ. թարգմանել և հրատարակել է Հայոց Ցեղասպանությունը (1915թ.) պատկերող Փ.Բալաքյանի բանաստեղծական ժողովածուն` «Լույսի տխուր օրերը»: Դասախոսել է Մոսկվայի, Սորբոնի, Մոնպելիեյի, Մարսելի, Դարեմի, Քլիվլենդի, Կոլումբիայի, Հարվարդի, Քոլգեյթի պետական համալսարաններում, նաև` Ստամբուլի ամերիկյան համալսարանում: 1995թ. Ֆուլբրայթի կրթաթոշակով դասախոսել է Համիլթոնի Քոլգեյթի համալսարանում, նաև նույն կրթաթոշակով 2002թ.՝ Լոս Անջելեսի համալսարանում: 1994-95թթ աշխատել է Վաշինգթոնում` որպես Արցախի Հանրապետության դեսպան: Մասնակցել է արտերկրում կազմակերպված պոեզիայի փառատոների` Մոսկվայում (1983թ., Մ.Գորկու անվան մրցանակ), Անգլիայում (1983թ., Լոնդոն-Նյուքասլ, Դիլըն Թոմասի անվան մրցանակ), Ֆրանսիայում (1989թ., Փարիզ-Ռոդեզ, Ռընե Շարի անվան մրցանակ), Շվեդիայում (Ստոկհոլմ, 2008թ., միջազգային փառատոնի մրցանակ), Թուրքիայում (Ստամբուլ, 2010թ., միջազգային փառատոնի մրցանակ): 2011թ. արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար