Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՂՈՒՇՉՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1981թ. մարտի 14-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան` Ռոման Լեդենյովի դասարանը: 2006-08թթ սովորել է Բազելի երաժշտական ակադեմիայում` Ռոլանդ Մոզերի (կոմպոզիցիա), Գեորգ Ֆրիդրիխ Հաասի (գործիքավորում) և էրիկ Օնյայի (էլեկտրոնային երաժշտություն) դասարաններում: 2010-12թթ կատարելագործվել է Դրեզդենի երաժշտական համալսարանում` Մարկ Անդրեյի (կոմպոզիցիա) և Ֆրանց Մարտին Օլբրիշի (էլեկտրոնային երաժշտություն) ղեկավարությամբ: 2008-13թթ համոնիա, գործիքավորում և կոմպոզիցիա է դասավանդել Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոսերվատորիայում: 2011-12թթ եղել է կոմպոզիտոր Մարկ Անդրեի ասիստենտը` դասավանդելով Դրեզդենի երաժշտական բարձրագույն դպրոցում: Դարձել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր, այդ թվում` Դ.Շոստակովիչի անվան մրցույթ (Մոսկվա, 2006թ.), «Pre-Art» 3-րդ միջազգային մրցույթի երկրորդ մրցանակ (Ցյուրիխ, 2007թ.): Շվեյցարիայի Ֆեդերալ և DAAD կրթաթոշակների հաղթող է: 2010-11թթ բնակվել է Րիխարդ Վագների մշակութային տանը (Richard-Wagner-Stätten)` Դրեզդենի մերձակայքում: Կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչում են մի շարք երկրների բազմաթիվ նախագծերում և փառատոներում, ինչպիսիք են Մոսկվայի «Աշուն» (2004թ., 2005թ., 2009-11թթ), մոսկովյան «Ֆորում» (2003թ.), «ISCM World New Music Days» (2004թ., Շվեյցարիա), Կիևի երաժշտական փառատոն (2009թ., Ուկրաինա), «Tonkünslerfest Zürich» (2007թ.), «Convergence» (2010թ. և 2013թ., Թբիլիսի), «Culturescapes: Moskau» (2012թ., Բազել), «Նոր երաժշտության 2 օր և 2 գիշեր» (2013թ., Օդեսսա) և այլն: Համագործակցել է անվանի երաժինշտների և նվագախմբերի հետ, որոնց թվում են Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Բազելի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Պ.Չայկովսկու անվան սիմֆոնիկ մեծ նվագախումբը, Դրեզդեն Սիմֆոնիետտան, «Ֆոնիքս» անսամբլը, Մոսկվայի ժամանակակից երաժշության անսամբլը, «Convergence» և «Pre-Art» անսամբլները, «Courage» անսամբլը, դիրիժորներ Յուրգեն Հեմպելը, Էկկեհարդ Կլեմը, Յուրգ Հեննեբերգերը, մենակատարներ Արթուր Ավանեսովը, Վիվիան Շլասսոն, Կոնստանտին Վոլոստնովը, Շտեֆան Շմիտը և ուրիշներ: Նրա ստեղծագործությունների մի մասը հրատարակվում է ֆրանսիական «Le Chant du Monde» երաժշտական հրատարակչությունում: 1993թ-ից բնակվում է Մոսկվայում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար