ՎԵՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Հաղորդավար, ասմունքող

13 ապրիլ, 1928 - 24 հուլիս, 2017

Ծնվել Փարաքարում: 1946թ. ավարտել է Երևանի Մայասկովսկու անվան միջնակաևգ դպրոցը: 1946-51թթ սովորել է Երևանի Թատերական իստիտուտի դերասանական ֆակուկտետում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում: Ուսումնառության տարիներին մասնագիտական դասընթացներ է անցել բեմական խոսքի վարպետներ Հրաչուհի Ջինանյանի և Հայկուհի Գարագաշի մոտ: 1951թ-ից աշխատանքի է անցել այն ժամանակ նոր զարգացող Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտե: Հաղարդավարական աշխատանքին զուգահեռ, լրջորեն սկսել է զբաղվել ասմունքով: Նրա անվան հետ է կապված հայկական հեռուստատեսությամբ հեռարձակված առաջին պոեզիայի հաղորդումը: Այդ տարիներին Արամ Մերանգուլյանի ժողովրդական գործիքների անսամբլի հետ շրջագայել է ամբողջ Հայաստանով, համերգները վերածելով գրական երաժշտական երեկոների և յուրովի ներկայացնելով հայ բանաստեղծների ստեղծագործությունները: Եղել է հայ պոեզիայի մեկնաբաններից և տարածողներից մեկը: Բարեկամություն է արել Սիլվա Կապուտիկյանի, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի և այլ բանաստեղծների հետ, ում շատ բանաստեղստեղծությունների հաճախ առաջին ներկայացնողն է եղել: Սփյուրքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները 1980-ականներին առաջին անգամ ներկայացվել են նրա կատարմամբ: Այդ տարիների ընթացքում արժանացել է մշակութային և պետական տարբեր պարգևների, շնորհակալագրերի և մեդալների: 1972թ-ից, երբ Բելլա Դարբինյանի հետ մենահամերգի են մեկնել Լիբանան, պարբերաբար համերգներով հանդես է եկել սփյուռքի հայաշատ համայնքերում` տարածելով հայ պոեզիայի շունչն ու բարձր արվեստը: Հայաստանի ազգային ռադիոն, որի հետ կապված է եղել իր ամբողջ աշխատանքային գործունեությունը, նրա երկրորդ տունն է եղել: Պատահական չէ, որ «Երևանն է խոսում» բառակապակցությունը զուգահեռվում է նաև նրա անվան հետ: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2013թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ՀՀ 1-ին աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար