ՀՈՎԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1993թ. հուլիսի 16-ին, Ստեփանակերտում: 2001թ. ընդունվել է Արցախի Հադրութի շրջանի երաժշտական դպրոց` դաշնամուրի և վոկալ բաժին: 2004թ-ից սովորել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի թավջութակի բաժնում: 2004-07թթ երգել է «Արցախի ձայներ» նախագծում: Հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում: 2008-10թթ նվագել է Արցախի պետական կամերային նվագախմբում` որպես թավջութակահար: 2010-14թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում` Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործական դասարան: 2011թ. Թբիլիսիում մասնակցել է շվեյցարացի կոմպոզիտոր Շտեֆան Վիրտի վարպետության դասերին: 2012թ. դարձել է «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիր: Նույն թվականին Իտալիայի Քսենիա ասոցացիայի կողմից ճանաչվել է Արևելք-Արևմուտք (East-West) փառատոնի հաղթող: Զբաղվել է նաև մշակութային գործունեությամբ: «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպության փոխնախագահն է, www.cultural.am կայքի խմբագրակազմի անդամ: 2013թ. հիմնադրել է «Assonance» ժամանակակից երաժշտության անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է: 2014թ. դարձել է Սայաթ-Նովայի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի հաղթող և ստացել է երկու մրցանակ՝ ՀԲԸՄ Կարնեգի Հոլ մրցանակ և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մրցանակը: Նրա «Գողգոթայի ծաղիկները» ստեղծագործության պրեմիերան 2015թ. ներկայացվել է ՀԲԸՄ Ստեղծագործող արվեստագետների համերգի ժամանակ: 2015թ. ընդունվել է Գերմանիայի «Կառլսրուե» երաժշտական բարձրագույն դպրոց:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար