Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Պետական գործիչ

12 հունիս, 1951 - 25 մարտ, 2007

Ծնվել է Երևանում: 1967-72թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում` ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: 1965թ-ից զբաղվել է քաղաքականությամբ: 1972-74թթ աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում` որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-78թթ` Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում` որպես գլխավոր ինժեներ, 1978-79թթ` Էլեկտրատեխնիկական գործարանում` որպես էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-90թթ` ՀՀ առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում` որպես էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, 1990-94թթ` ՀՀ Հատուկ ծրագրերի պետական վարչությունում` որպես ինֆորմացիայի բաժնի ղեկավար, 1994-95թթ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես կրտսեր գիտաշխատող: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973թ-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974թ. ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման: 1992թ-ից եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, 1993-97 և 1998-2005 թթ` ՀՀԿ խորհրդի նախագահը: 1997-98թթ եղել է ՀՀԿ նախագահը, 2005թ. դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ: 1995-99թթ եղել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 1999թ. դարձյալ ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր և եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը: 2000-07թթ եղել է ՀՀ վարչապետը: ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշանով, ՀՀ ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ.Նանսենի հիմնադրամի «Ֆ.Նանսեն» մեդալով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար