Լևոն Բաշալյան

Արձակագիր, թարգմանիչ

Ցիցիլիա Բրուտյան

Երաժշտագետ

Էդվարդ Ջրբաշյան

Գրականագետ

Լևոն Կոջոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Խառատյան

Պատմաբան, բանասեր

Ազատ Մաթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռուբեն Հասրաթյան

Ճարտարապետ

Նաիրա Գուրջինյան

Երգահան, երաժշտագետ

Սեյրան Գրիգորյան

Գրականագետ

Աննա Պանի

Դերասանուհի

Արփենիկ Հակոբյան

Թավջութակահար

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Պետական գործիչ

22 ապրիլ, 1919 - 28 նոյեմբեր, 1976

Ծնվել է ՀՀ Կապանի շրջանի Կավարտ գյուղում (այժմ՝ Բանավան): Կապան քաղաքի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ, որն ավարտել է 1941թ. և մեկնել խորհրդային բանակ: 1942թ. ավարտել է Լենինգրադի ռազմատրանսպորտային ակադեմիան և անմիջապես ուղարկվել ռազմաճակատ: Ակտիվորեն մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին Լենինգրադի ռազմաճակատում և Հյուսիսային Կովկասյան, Հարավային, Անդրկովկասյան ռազմաճակատների զորքերի ու Սևծովյան զորախմբի կազմում: 1946-48թթ աշխատել է Հայաստանի գլխավոր ճանապարհային վարչության հետախուզական խմբի պետ, ապա` արշավախմբի պետ: 1948-53թթ. եղել է ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերական, տրանսպորտային բաժնի վարիչը, 1953-54թթ` Հայաստանի գլխավոր ճանապարհային վարչության պետը, ավտոտրանսպորտի և խճուղային ճանապարհների նախարարի տեղակալը: 1954-56թթ եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղարը, 1965-72թթ` ՀԿԿ Կոմկուսի քարտուղար, 1972-76թթ` ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահը: Հատկապես արդյունավետ աշխատանք է կատարել հանրապետության արդյունաբերության ու շինարարության բնագավառում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Կարմիր աստղի», «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի», «Հոկտեմբերյան հեղափոխության», «Աշխատանքային կարմի դրոշի» շքանշաններով ու մեդալներով: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար