
Գալուստ Կոստանդյան
Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Կոստանտին Ալիխանով
Դաշնակահար

Արա Պարթևյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան
Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր
Պատմաբան

Գեորգի Հարությունյան
Պատմաբան

Շահեն Հակոբյան
Բեմանկարիչ

Երվանդ Նիկողոսյան
Գեղանկարիչ

Էլվիրա Ուզունյան
Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան
Գեղանկարիչ

Չորս Տարբերակ
Փոփ խումբ
ՌՈՒԲԵՆ ԿՈՒԲԵԼՅԱՆ

14 օգոստոս, 1933 - 28 հոկտեմբեր, 2014
Ծնվել է Երևանում: 7 տարի սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում, ապա` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում` Թամար Մելիք-Շահնազարյանի դասարանում: Եղել է նաև օպերային երգիչ Պավել Լիսիցյանի աշակերտը: Երկար տարիներ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար: Հանդես է եկել շուրջ 50 օպերային ներկայացումներում` Պ.Չայկովսկու «Իոլանտա», «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին», Ջ.Վերդիի «Տրավիատա», «Օթելլո», Պուչինիի «Չիո Չիո-Սան», Բելլինիի «Նորմա», Դոնիցետտիի «Լուչա դե Լամերմուր», Բիզեի «Կարմեն», Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ», «Արքայադուստր», Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ», «Անուշ», Ա.Սպենդիարյանի «Ալմաստ», Խոլլինովի «Լավատեսական ողբերգություն», Գ.Արմենյանի «Փլուզում», Ա.Բաբաևի «Արծվաբերդ», Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ», Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ», «Ճանապարհ դեպի Էրզրում», Ս.Ջրբաշյանի «Գիքոր», Գ.Հախինյանի «Լեգենդի մարդը», Ա.Տերտերյանի «Երկրաշարժ» և այլն: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ: Դարձել է Հայաստանի երիտասարդ մեներգիչների 5-րդ փառատոնի դափնեկիր և արժանացել ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: