Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Դավիթ Գրիգորյան

Կիթառահար

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

 

 

 

 

ՍԱՀԱԿ ԼԻՍԻՑՅԱՆ

Ճարտարագետ

10 սեպտեմբեր, 1864 - 30 մարտ, 1934

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է ազգագրագետ, պատմաբան Ստեփան Լիսիցյանի եղբայրը: Մասնագիտական բարձրագույն կրթությունը ստացել է Բելգիայի Լիեժ քաղաքի պոլիտեխնիկ դպրոցում: Եղել է Երևանի և Անդրկովկասի շատ քաղաքների ջրմուղի նախագծողը և կառուցողը: 1887-1918թթ անընդմեջ եղել է Թիֆլիսի ջրմուղի և սանիտարատեխնիկական բաժնի վարիչը` կատարելով քաղաքի ջրմուղի ընդարձակման բոլոր աշխատանքները: Իր նախագծած ընդարձակ զտիչներն օգտագործելով` կառուցել է ավելի կատարելագործված ջրամատակարարման համակարգ, որը թույլ է տվել Քուռ գետի ջրերի հաշվին լրացնել Ավճալայի աղբյուրների ջրի պակասը և ավելացնել մատակարարվող ջրի քանակը: 1909թ. ջրմուղայինների համագումարում նա զեկուցել է Նատախտարիի աղբյուրներից օգտվելու առավելությունների մասին, որի հիման վրա մշակվել և իրագործվել է նոր ջրմուղի նախագիծ: Իրացվել է նաև նրա մյուս առաջարկը` ծածկել Քռի աջ բազուկը և այն դարձնել փողոց: Եղել է նաև Թիֆլիսի հայտնի բարեգործներից: 1908թ. փետրվարի 2-ին կայացած Կովկասյան հայոց բարեգործական ընկերության ժողովը 11 հոգուց բաղկացած խորհրդի կազմում ընտրել է նաև Սահակ Լիսիցյանին: 1908թ. նրա նախագծով և Ա.Ղարաջյանի միջոցներով կառուցվել է մի շինություն, որը միացվել է Խուդադյանի տանը, և այդպիսով ընկերությունը Թիֆլիսում ունեցել է մի մեծ ու գեղեցիկ շենք, որի մեջ են տեղավորվել ընկերության բոլոր հիմնարկությունները` որբանոց, գրադարան-ընթերցարան, ճաշարան և խորհրդի գրասենյակը: 1919թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Շվեյցարիա: 1925թ. կառավարության հրավերով վերադարձել է Հայաստան և որպես բարձրակարգ ու փորձառու մասնագետ նշանակվել Երևանի ջրմուղի վարիչ: Նրա մասնակցությամբ նախագծվել և կառուցվել են Երևանի առաջին ջրմուղը, Շուլավերի և Անդըրկովկասի շատ քաղաքների ջրամատակարարման համակարգերը: Նրան է պատկանում Այղր լճից ջուրն էլեկտրականությամբ բարձրացնելու գաղափարը: Նրա ղեկավարման տարիներին սարքավորվել է առաջին բաղնիքը, բարելավվել քաղաքի ջրամատակարարումը: Ճարտարագետի մտահղացմամբ կառուցվել են Գետառի մաքրող զտիչները, որոնց շնորհիվ քաղաքին մատակարարվող ջրի քանակն ավելացվել է 40 հազար դույլով` հասնելով մինչև 200 հազար դույլի: 1925-30թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, ապա` պոլիտեխնիկական ինստիտուտում: Կյանքի վերջին տարիներին հիվանդության պատճառով հեռացել է գործնական աշխատանքից: Ժողկոմխորհի որոշմամբ, նրան նշանակվել է անհատական կենսաթոշակ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար