Սրբուհի Գալֆայան

Ասեղնագործ

Գևորգ Դոդոխյան

Բանաստեղծ

Ասատուր Կախոյան

Լրագրող, պետական գործիչ

Ալեքսանդր Խատիսյան

Պետական գործիչ, լրագրող

Նինա Մանուչարյան

Դերասանուհի

Գրիգոր Ղափանցյան

Լեզվաբան, հայագետ

Սեմյոն Հախումյան

Գրականագետ

Դավիթ Հովհաննես

Բանաստեղծ, թարգմանիչ

Կառլոս Սայադյան

Գեղանկարիչ

Գագիկ Շահինյան

Գեղանկարիչ

Գայանե Խաչատրյան

Գեղանկարչուհի

Զավեն Պետրոսյան

Բանաստեղծ, գեղանկարիչ

Արամ Աբրահամյան

Հաղորդավար, լրագրող

Դավիթ Մինասյան

Քանդակագործ, բեմանկարիչ

Նեմրա

Ռոք խումբ

 

 

 

 

ՎԱՍԻԼ ՂՈՐՂԱՆՅԱՆ

Երաժշտագետ

22 հունվար, 1865 - 6 հունիս, 1934

Բարսեղ Կորգանով

Ծնվել է Թիֆլիսում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ռեալական դպրոցում: Վեց տարեկան հասակից սկսել է նվագել դաշնամուր, իսկ տասներեքում ձեռք է բերել դաշնակահարի համբավ: Աշակերտել է Է.Էպշտեյնին (դաշնամուր), Կ.Ալիխանովին և Գ.Ղորղանյանին (տեսություն): 1880թ. ավարտել է Պետերբուրգի ռազմաճարտարագիտական ուսումնարանը, աշխատել Սարիղամիշում: 1888թ. վերադարձել է Թիֆլիս: Եղել է նաև երաժշտական հանդեսների թղթակից: Ծավալել է հասարակական, հրապարակախոսական գործունեություն, հանդես եկել տեղական մամուլում, եղել Մոսկվայի և Պետերբուրգի մամուլի խոշոր երաժշտական հանդեսների թղթակիցը: 1896թ. թողել է զինվորական ծառայությունը: 1890-ական թվականներին եղել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, հանդիպել Յ.Բրամսին, Ժ.Մասնեին, Կ.Սեն-Սանսին, Ջ.Վերդիին: Դեռևս 1888թ. Թիֆլիսում հրատարակել է գրքույկ` նվիրված Բեթհովենի կյանքին ու գործունեությանը (1300 նամակ, երկու գրքով՝ 1900թ. և 1904թ.) Հեղինակել է մեծածավալ մենագրություն («Կենսագրական էտյուդ», 1909թ.) և ճանաչվել է որպես խոշորագույն բեթհովենագետ: 1897թ. գրել է Ջ.Վերդիին նվիրված ակնարկ, իսկ 1900թ.` ծավալուն աշխատություն Մոցարտի մասին: Առաջինն է եղել, որ նկատել է Ֆ.Շալյապինի մեծ տաղանդը և առաջինն է լուսաբանել «Պուշկինը երաժշտության մեջ» թեման: 1891-1901թթ եղել է Ռուսական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի վարչության անդամ: 1900-ին հիմնել է Անդրկովկասում առաջին ռուսական «Կավկազսկի վեստնիկ» գիտագրական ամսագիրը (հրատարակել և խմբագրել է մինչև 1902թ.): 1900-04թթ եղել է Միջազգային երաժշտական ընկերության կովկասյան բաժանմունքի տնօրենը: 1904թ. Կովկասի երաժշտության մասին ելույթներ է ունեցել Միջազգային երաժշտական ընկերության Բեռլինյան սեկցիայի նիստերին, 1909թ.՝ Վիեննայի կոնգրեսում: 1905թ. Բեռլինում ընտրվել է «Միջազգային երաժշտական ընկերության» կովկասյան ճյուղի վարիչ: 1901թ. հրատարակել է «Կովկասյան երաժշտություն» ժողովածուն, ուր թարգմանությամբ տեղ են գտել Կոմիտասի «Հայկական եկեղեցական երաժշտություն» և «Հայ գեղջկական պարերգեր» աշխատությունները: 1925թ. տեղափոխվել է Երևան և 5 տարի զբաղեցրել Հանրային գրադարանի վարիչի օգնականի պաշտոնը: Եղել է նաև Պետհրատի երաժշտական սեկտորի նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր-կոնսուլտանտ: Մեծ դեր է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտական ժառանգության համակարգման գործում: 1934թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար