ՎՐՈՒՅՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հաղորդավար, ռեժիսոր

Ծնվել է 1989թ. սեպտեմբերի 25-ին, Երևանում: 2006-10թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Համալսարանական կրթությանը զուգահեռ ոչ ֆորմալ կրթության ու միջազգային փորձագետների հետ փորձի փոխանակման միջոցով հմտացել է ռեժիսուրական գործում, համագործակցել գերմանական «DW-Academy»-ի և այլ միջազգային լրատվական կառույցների հետ: Մասնագիտական սեմինարներով ու այլ ծրագրերով եղել մի քանի երկրներում: 2008-10թթ աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում` որպես հաղորդավար: Նույն տարիներին եղել է նաև Հայաստանի հանրային ռադիոյի Հայաստան-Սփյուռք կապերի «Կամուրջ» ծրագրի խմբագիր-լրագրող, «32 ատամ» փրոդաքշնում աշխատել է որպես սցենարիստ: 2010-12թթ ծառայել է ՀՀ Զինված Ուժերում` ՀՀ ՊՆՏ և ՀԿ վարչությունում: «Զինուժ» հեռուստածրագրում աշխատել է որպես ռազմական լրագրող-հաղորդավար, հեղինակել է մի շարք խորագրեր, կարճամետրաժ ֆիլմեր ու դիմանկարներ: 2011թ. թողարկել է առաջին «Պատերազմից հետո» արցախյան ազատամարտի մասին պատմող գեղարվեստավավերագրական լիամետրաժ ֆիլմը, որտեղ եղել է ռեժիսոր և սցենարիստ: Որպես ռեժիսոր հանդես է եկել ՀՀ ՊՆ և ՀՀ ԿԳՆ համատեղ «Հայոց բանակ» ֆիլմաշարի «AK 74-Ավտոմատի պատմությունը»  և «Հայկական զինվորական համազգեստ» երկու փաստագրական ֆիլմերում: 2013թ-ից աշխատում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես լրատվական մեկնաբան, ինչպես նաև Համահայկական աշխարհագրական ասոցիացիայում` որպես խմբագիր-սցենարիստ: 2012-14թթ մագիստրոսական կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (CES)՝  մարդու իրավունքների և դեմոկրատիայի բաժնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար